Լրահոս
Կարևոր


100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ

Հասարակություն

Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նոր համագործակցությամբ 100 միլիոն եվրո կուղղի Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը, ընդ որում՝ ֆինանսավորման 50 միլիոն եվրոյի ռիսկը կկրի ՎԶԵԲ-ը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ EFSD+ ծրագրի շրջանակում:

Ծրագրի հիմնական առավելությունները.

  • Ֆինանսավորման հեշտ հասանելիություն. տրամադրվող միջոցներով ՓՄՁ-ները հնարավորություն կստանան համալրել շրջանառու միջոցներն ու ընդլայնել բիզնեսը։
  • ԵՄ աջակցություն. ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (EFSD+ ծրագիր) ֆինանսական երաշխիքների ներքո։

Նոր համաձայնագիրը Լոնդոնում ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժը: 

«Ակբա բանկը և ՎԶԵԲ-ը համագործակցության երկար տարիների փորձ ունեն, և  փոխադարձ վստահությամբ զարգացնում ենք մեր գործընկերությունը։ Լոնդոնում ստորագրված համաձայնագիրը նոր հորիզոններ է բացում հատկապես փոքր և միջին բիզնեսի համար։ Ուրախ եմ, որ Ակբա բանկը Հայաստանում շարունակում է նպաստել ֆինանսավորման լուծումների զարգացմանը, որոնք ունեն իրական և տեսանելի ազդեցություն մեր տնտեսության վրա»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ուրախ ենք Ակբա բանկի հետ ստորագրել երաշխիքային այս նոր համաձայնագիրը՝ մեր հիմնական գործընկեր Եվրոպական միության աջակցությամբ: Մենք հավատարիմ ենք մնում մասնավոր բիզնեսի աճի և կայունության խթանմանը՝ բարելավելով փոքր և միջին ձեռնարկությունների հասանելիությունը ֆինանսներին, ինչը Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր շարժիչ ուժն է: Նորարարական ֆինանսական գործիքների միջոցով մենք նպաստում ենք երկրի տնտեսական դիմակայունությանը և զարգացմանը: Ընկերությունների մրցունակության բարձրացումը և ֆինանսական հատվածի միջոցով ռիսկերի բաշխման գործիքների կիրառումը Հայաստանում ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահերթություններից են»,- նշել է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժը։

Ակբա բանկը Հայաստանի տնտեսության առաջատար ֆինանսավորողներից մեկն է և երկրի գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորման առաջատարներից մեկը։ Բանկը անընդհատ ընդլայնում և զարգացնում է ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական կայունությանը և զարգացմանը։ Ակբա բանկը Հայաստանի առաջին լիզինգային ընկերության՝ Ակբա Լիզինգի հիմնադիրն ու 100% բաժնետերն է, ինչպես նաև Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի հետ համատեղ Հայաստանում հիմնադրել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը։ Ակբա բանկը գործում է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 66 մասնաճյուղ և ավելի քան 5000 բաժնետեր։

ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից է, որն իրականացրել է շուրջ 3 միլիարդ եվրոյի ներդրում երկրի 243 ծրագրերում, ընդ որում՝ այդ ներդրումների մեծ մասն ուղղվել է մասնավոր հատվածին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

«Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան