Լրահոս
Կարևոր


«Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայները

Oրերս հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր մի գրառմամբ, որում, հիմնվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարված մանդատների բաշխման մեթոդաբանության վրա, հանգել էր այն եզրակացության, որ ԱԺ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթարող ուժերի ձայները չեն բաշխվում անցողիկների միջև, այլ դրանք ուղղակի հաշվարկում չեն մասնակցում, և, հետևաբար, այդպիսով վերջ է դրվում «ձայների փոշիացման», ինչպես գրառման հեղինակն է նշում՝ «կեղծ, ծայրահեղ դեստրուկտիվ ու ընտրությունների վրա իրական, բացասական ազդեցություն ունեցող թեզին»։

Սուրեն Սահակյանն իր գրառման մեջ ճիշտ է ներկայացրել մեթոդաբանությունը, բայց եզրակացությունը՝ ոչ։ Խնդիրը զուտ տրամաբանական է։

Ենթադրենք քվեարկել է 1 մլն քաղաքացի, և շեմը հաղթահարել են երեք ուժ՝

  • Ուժ 1՝ 35% (350 հազ. ձայն)
  • Ուժ 2՝ 25% (250 հազ. ձայն)
  • Ուժ 3՝ 15% (150 հազ. ձայն)

Մնացած 25%-ը (250 հազ. ձայն) բաժին է հասել շեմը չհաղթահարածներին։

Եթե մանդատները բաշխվեին ողջ 1 մլն ձայնի համամասնությամբ, երեք ուժը կստանար 35, 25 և 15 մանդատ՝ ընդամենը 75։ Մնացած 25 մանդատը պարզապես կմնար չբաշխված։

Բայց իրականում հաշվարկն արվում է ոչ թե 1 մլն, այլ 750 հազար ձայնի հիման վրա՝ միայն շեմը հաղթահարածների հանրագումարով։ Արդյունքում մանդատները դառնում են՝

  • Ուժ 1՝ 47 (+12)
  • Ուժ 2՝ 34 (+9)
  • Ուժ 3՝ 20 (+5)

Աճը՝ ընդհանուր +26 մանդատ։ Հենց այս 26 մանդատն էլ չհաղթահարածների 250 հազար ձայնի համամասնական վերաբաշխման արդյունքն է։ Հաշվարկի հիմքը` 1 մլն-ից 750 հազարի փոխելը մաթեմատիկորեն համարժեք է այդ 250 հազար ձայնը հաղթահարածների միջև համամասնորեն բաշխելուն։

Հեղինակի սխալն այն է, որ նա շփոթում է երկու տարբեր բան՝ հաշվարկի մեխանիզմը (ինչպես են թվերը ստացվում) և հաշվարկի արդյունքը (ով քանի մանդատ է ստանում)։ Ձևականորեն մեխանիզմն իսկապես «չի վերցնում» չհաղթահարածների ձայները և «չի ավելացնում» հաղթահարածներին։ Սակայն, քանի որ հաշվարկի հիմքը փոխվում է, արդյունքը նույնն է, ինչ ուղղակի վերաբաշխման դեպքում։ Հենց սա էլ կոչվում է «ձայների փոշիացում»։

«Ձայների փոշիացման» մասին թեզը կեղծ չէ։ Հաճախ փորձ է արվում այս թեման ներկայացնել որպես բացառապես քաղաքական մանիպուլյացիա, սակայն իրականում այստեղ կա մաթեմատիկական հստակ տրամաբանություն։ Համամասնական ընտրակարգում յուրաքանչյուր ձայն, որը տրվում է անցողիկ շեմը չհաղթահարած ուժին, փաստացի դուրս է մնում մանդատների բաշխումից, բայց այդ ձայները քաղաքական վակուումում չեն անհետանում․դրանք վերածվում են հավելյալ առավելության այն ուժերի համար, որոնք հաղթահարել են շեմը։

Բայց այդ առավելությունից ամենամեծ օգուտը ստանում է հենց առաջին տեղը զբաղեցրած քաղաքական ուժը, քանի որ այդ «բոնուսը» բոլորին հավասարաչափ չի բաժանվում։ Մանդատների վերաբաշխումն իրականացվում է արդեն անցած ուժերի ստացած տոկոսների համամասնությամբ, այսինքն՝ որքան մեծ է որևէ ուժի հիմնական արդյունքը, այնքան ավելի մեծ մասնաբաժին է նա ստանում «կորած» ձայների հաշվին։ Վերևում բերված օրինակը դրա վառ ապացույցն է՝ ամենաշատ ձայներ ստացած ուժը ի հավելումն ունեցավ +12 մանդատ, ամենաքիչ ձայնով անցողիկ շեմը հաղթահարածը՝ +5 մանդատ։

Այլ կերպ ասած՝ եթե, օրինակ, փոքր քաղաքական ուժերը, գիտակցելով, որ չեն հաղթահարելու անցողիկ շեմը, մտնում են ընտրապայքարի մեջ, արդյունքների վերջնական հաշվարկի ժամանակ իրենց կողմից հավաքած 0,5, 1, 2, 3 տոկոս ձայները ԲԱՑԱՌԱՊԵՍ հավելյալ առավելություն են ստեղծելու ամենից շատ ձայներ ստացած քաղաքական ուժի համար։ Հենց սա է «ձայների փոշիացման» թեզի իրական հիմքը։

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՖասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր Կամենդատյան«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Այն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանՊետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետ