Լրահոս
Կարևոր


Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսության

Վերջին շրջանում տեղեկատվական դաշտում կրկին ակտիվացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ ուղղված հրապարակումները, որոնցում փորձ է արվում ստվերել ոչ միայն ընկերության տնտեսական նշանակությունը, այլ նաև նրա հեղինակությունը։ Ընդ որում, հաճախ շրջանառվող թեզերը կառուցված են ոչ ամբողջական տվյալների, մանիպուլյատիվ մեկնաբանությունների և քաղաքական ենթատեքստերի վրա։

ԶՊՄԿ-ն տարիներ շարունակ եղել և շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության առանցքային հենասյուներից մեկը։ Ընկերությունը հազարավոր աշխատատեղեր է ապահովում, զգալի հարկային մուտքեր է ձևավորում պետական բյուջեի համար և մեծ ազդեցություն ունի երկրի արդյունաբերական ոլորտի կայունության վրա։ Այդ ֆոնին տարօրինակ չէ, որ ցանկացած տնտեսական կամ քաղաքական գործընթացի ժամանակ փորձ է արվում կոմբինատը դարձնել շահարկումների թիրախ։

 Past.am-ի գնահատմամբ՝ հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ որոշ հրապարակումներում փորձ է արվում հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե ԶՊՄԿ-ն կորցնում է իր տնտեսական նշանակությունը։ Մինչդեռ իրական պատկերն այլ է․ վերջին տարիներին կոմբինատը եղել է Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը, իսկ առանձին ցուցանիշների փոփոխությունները չեն կարող ջնջել այն փաստը, որ ընկերությունը շարունակում է մնալ երկրի տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից։

Ավելին, ոլորտի մասնագետները բազմիցս նշել են, որ մետաղների միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխությունները, գների տատանումները և տեխնիկական հաշվարկների առանձնահատկությունները հաճախ սխալ կամ միտումնավոր կերպով ներկայացվում են հանրությանը՝ աղմկահարույց վերնագրերի տեսքով։

Վերջին օրերին փորձ է արվում նաև քաղաքական ենթատեքստ հաղորդել ԶՊՄԿ-ի գործունեությանը։ Սակայն մինչ այժմ որևէ փաստ չի ներկայացվել, որը կհաստատի կոմբինատի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում։ Փոխարենը, հանրությունը ականատես է լինում հերթական տեղեկատվական արշավին, որի թիրախում Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկն է։

 Past.am-ը կարծում է, որ նման մոտեցումները վտանգավոր են ոչ միայն կոնկրետ ընկերության համար, այլ նաև ամբողջ երկրի տնտեսական միջավայրի։ Երբ Հայաստանի արդյունաբերության կարևորագույն դերակատարներից մեկի շուրջ անընդհատ ստեղծվում է արհեստական աղմուկ, դա ազդում է ներդրումային մթնոլորտի, բիզնես վստահության և տնտեսական կայունության վրա։

Տնտեսական խնդիրների ու արտաքին մարտահրավերների պայմաններում Հայաստանի համար չափազանց կարևոր է պահպանել խոշոր արտադրական կենտրոնների բնականոն գործունեությունը, այլ ոչ թե դրանք դարձնել քաղաքական կամ տեղեկատվական պայքարի գործիք։ Իսկ ցանկացած քննադատություն պետք է հիմնված լինի փաստերի և մասնագիտական գնահատականների վրա, ոչ թե ենթադրությունների ու աղմկոտ վերնագրերի։

Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՖասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր Կամենդատյան«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Այն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանՊետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ Կարապետյան