Լրահոս
Կարևոր


Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ

Քաղաքականություն

Իր իշխանության ութ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել այն խաղաղությունն ու բարեկեցությունը, որոնց մասին տարիներ շարունակ խոստումներ էին տրվում հանրությանը։ Այս տարիներին հասարակության լայն շերտերի սոցիալական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ բազմաթիվ ընտանիքների համար դարձել է ավելի ծանր։ Տնտեսական աճի մասին պաշտոնական հայտարարությունների ֆոնին Հայաստանի հազարավոր քաղաքացիներ շարունակում են ապրել աղքատության պայմաններում, իսկ բնակչության զգալի հատվածը դժվարությամբ է հոգում նույնիսկ ամենահիմնական կարիքները։

Հասարակության շրջանում գնալով խորանում է այն համոզումը, որ գործող իշխանության տարիներին ֆինանսական առումով առավել շահեկան դիրքում հայտնվել են հիմնականում իշխանության հետ առնչվող շրջանակները։ Մինչ քաղաքացիները բախվում են թանկացումների, աշխատատեղերի պակասի և սոցիալական անորոշության հետ, իշխանությունը շարունակում է պետական միջոցներ ծախսել բարձր պարգևավճարների, պաշտոնական միջոցառումների և արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների վրա։

Փորձագետների մի մասը նշում է, որ կառավարությունն ավելի շատ զբաղված է արտաքին քաղաքական պատկերի ձևավորմամբ, քան երկրի ներսում կուտակված խնդիրների լուծմամբ։ Սոցիալական ծանր իրավիճակը, գյուղատնտեսության խնդիրները, արտագաղթի վտանգը և բնակչության գնողունակության անկումը շարունակում են մնալ չլուծված։ Այս ամենի ֆոնին ավելի հաճախ են հնչում գնահատականներ, թե Հայաստանը աստիճանաբար հայտնվել է արտաքին ազդեցությունների ուժեղ ճնշման ներքո, իսկ եվրոպական ուղղությամբ տարվող քաղաքականությունը հասարակության մի մասի կողմից ընկալվում է որպես իրականությունից կտրված գործընթաց։

Այս համատեքստում մեծ արձագանք է ստացել միջազգային իրավապաշտպան և փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը, որը վերաբերում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին զեկույցին Հայաստանի վերաբերյալ։ Ամստերդամը կոշտ քննադատության է ենթարկել միջազգային կառույցների մոտեցումները՝ դրանք համարելով միակողմանի և քաղաքականացված։

«ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է և, չեմ վախենա ասել, ուղղակի ամոթալի հարված ժողովրդավարությանը։ Որպես մարդ, ով իր կյանքի 45 տարին նվիրել է իրավունքի գերակայության պաշտպանությանը, ես ցնցված եմ այն միակողմանի ու աղավաղված պատկերից, որը փորձում են ներկայացնել միջազգային դիտորդները։ Ես նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին այս զեկույցի հեղինակները նախընտրել են լռել։ Նրանք չեն նկատում Փաշինյանի վարչախմբի հարձակումները եկեղեցու վրա, ապօրինի կալանավորումներն ու պետական ռեսուրսների բացահայտ չարաշահումը։ Սա ժողովրդավարություն չէ, սա քաղաքական երեսպաշտություն է։ Իմ ուղերձը հստակ է. Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը, որի ինքնության հիմնասյունը Եկեղեցին է»։

Ամստերդամի այս հայտարարությունը նոր քննարկումների առիթ է տվել այն մասին, թե որքան օբյեկտիվ են միջազգային կառույցների գնահատականները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Քննադատները նշում են, որ արևմտյան կառույցները հաճախ առաջնորդվում են ոչ թե նույնական սկզբունքներով, այլ քաղաքական շահերով։ Երբ տվյալ իշխանությունը համապատասխանում է իրենց քաղաքական պատկերացումներին, ժողովրդավարական խնդիրների նկատմամբ ցուցաբերվում է լռություն, իսկ շահերի բախման դեպքում նույն խնդիրները դառնում են կոշտ քննադատության թեմա։

Այս ընտրովի մոտեցումները, ըստ բազմաթիվ վերլուծաբանների, հակասում են այն արժեքներին, որոնք տարիներ շարունակ ներկայացվել են որպես եվրոպական քաղաքականության հիմք։ Իսկ Հայաստանի ներսում հասարակությունը շարունակում է սպասել ոչ թե գեղեցիկ հայտարարությունների, այլ իրական փոփոխությունների, որոնք կթեթևացնեն մարդկանց սոցիալական վիճակը և կվերադարձնեն ապագայի նկատմամբ հույսը։

ՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա Հովսեփյան