ՖՈՏՈ. 18-ամյա տղան դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

Ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 15-ին Գավառում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Ժամը 11:45-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային և գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր, ճակատի քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գանձակ գյուղի բնակիչ 18-ամյա Գեղամ Ս․-ն է։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Գավառի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցի գետնանցումում Գեղամի Ս․-ի հետ վիճաբանել է Գավառի բնակիչ 19-ամյա Վոլոդյա Օ․-ն, ով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գեղամ Ս․-ին։

Կարճ ժամանակում Գավառի ոստիկանները Գավառի «Միդեիդար» կոչվող հատվածում հայտնաբերում են Վոլոդյա Օ-ին և բերման ենթարկում Ոստիկանություն։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Վոլոդյա Օ-․ն բաց է թողնվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՖՈՏՈ. 18-ամյա տղան դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

ՖՈՏՈ. 18-ամյա տղան դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

Լրահոս
Ձեթն ու շաքարավազը թանկ են՝ խառը կանաչի, սոխ կերեք, օգտակար է. (տեսանյութ) «Նա մսխել է մարդկանց սերը եւ հավատը». Արմեն Աշոտյան Ucom-ը որակի ապահովման համար ներդրել է հավելյալ ռեսուրսներ Հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողությունն առաջնահերթ խնդիր է ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԼԻԱՐԺԵՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՊՆ Լարված իրավիճակ Ազատության հրապարակի հարակից տարածքում․ բախում Փաշինյանի աջակիցների և հրաժարականը պահանջողների միջև Արտակ Թովմասյանը խմբակցություններին իմպիչմենտի գործընթաց սկսելու կոչ է անում Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանում տիրող ներկա իրավիճակի մասին Արման Վարդանյանը ԱԱԾ-ի տնօրենին, ոստիկանապետին և Գլխավոր դատախազին հրաժարական տալու կոչ է անում Անդրանիկ Քոչարյանը վախկոտ է և հասարակ սրիկա. Խաչատուրով Գլուխները պատով են տալու՝ կրակելու են ժողովրդի վրա, թող հլը փորձեն կրակեն կամ ուժ կիրառեն. Վանեցյան Կոչ ենք անում 15:00-ից հավաքվել Ազատության հրապարակում. Էդուարդ Շարմազանով Նաիրի Սարգսյանը փոխանցեց, որ լրագրողներին դուրս հանեն կառավարությունից «Հայոց Արծիվների» հրատապ հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Որոշել եմ պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին. Նիկոլ Փաշինյան Ամեն ինչ ունի իր սահմանները. ՀՀ զինված ուժերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարություն Խաչիկ Ասրյան. Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան՝ ահա՛ նախկին մերժված և ներկա հողատու իշխանությունների այլընտրանքը «Իսկանդերը» լիներ էլ, չէր աշխատելու, որպեսզի Լավրովի պլանն իրականանար Իրո՞ք խնդիրները լոգիստիկ էին, թե՞ կան ավելի լուրջ պատճառներ. զենքի արտադրության փոխարեն՝ ներմուծո՞ւմ․ «Փաստ» Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ Ձեթն ու շաքարավազը թանկ են՝ խառը կանաչի, սոխ կերեք, օգտակար է Ու՞մ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայտառակ կերպով լարել իրավիճակը մեր և Ռուսաստանի միջև. Արման Աբովյան Փաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է Yerkir.am-ի թղթակցի վրա Յո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ)
Ամենադիտվածը