Լրահոս
Կարևոր


Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին հայացքից կարող է թվալ, որ փոքր պետության ղեկավարի նկատմամբ արտաքին դերակատարների ընդգծված և հրապարակային աջակցությունը նշան է կայունության, ներդրումային կանխատեսելիության ու միջազգային ինտեգրման, ուստիև՝ դրական միտում, օրինակ՝ Հայաստանի պես երկրի համար, որտեղ անվտանգային տուրբուլենտությունն ու տնտեսական խոցելիությունը սուր իրականություններ են։

Սակայն փոքր պետությունների քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերությունների և ընտրական վարքաբանության ավելի խորքային դիտարկումը ցույց է տալիս, որ նման աջակցությունը հաճախ վերածվում է կախվածությունների շղթայի, որի յուրաքանչյուր օղակը սահմանում է ոչ թե ազգային ռազմավարության ազատ ձևակերպման հնարավորությունը, այլ արտաքին օրակարգերի ներմուծման պարտավորությունը։ Առավել ևս, երբ այդ ղեկավարը չունի հանրային աջակցություն:

«Օգնելու» հռետորաբանության և «կառավարման վրա ազդելու» իրական մեխանիզմների միջև երկփեղկվածությունը հատկապես տեսանելի է այն ժամանակ, երբ աջակցությունը զուգորդվում է իշխանության «վերարտադրելիության» ցանկության հետ. այսինքն՝ ոչ միայն տվյալ պահի քաղաքական կազմավորումը պահելու, այլև այն երկարաձգելու ակնկալիքով։ Այստեղ փոքր պետության շահերի աղճատումը սկսում է ընդլայնվող շրջան գծել, որովհետև արտաքին ուժերի ռացիոնալ ընտրությունը ռեալպոլիտիկի տրամաբանությամբ է պայմանավորված՝ նրանք պաշտպանում են այն դերակատարին, որի կանխատեսելի վարքագիծն առավելագույնս համապատասխանում է իրենց առաջնահերթություններին, նույնիսկ եթե այդ նախապատվությունները բախվում են տվյալ երկրի կենսական շահերին։

Երբ արտաքին դերակատարների «խիստ աջակցության» գործիքակազմը առարկայանում է, փոքր պետության ներսում ձևավորվում է «պատվիրված կայունության» ռեժիմ, որտեղ իշխանության շարունակականությունը դառնում է ոչ թե արդյունք լայն հանրային վստահության և ինստիտուցիոնալ արդյունավետության, այլ արտաքին ակնկալիքների բավարարումից բխող ներգրավվածության։

Փոքր պետության դեպքում անվտանգային օրակարգը միշտ էլ ծանրակշիռ է, և հենց այստեղ է, որ «աջակցության» սիմվոլիկան դառնում է գործնական լծակ։ Երբ արտաքին դերակատարները պարզ ազդակ են ուղարկում, որ աջակցում են առաջնորդի վերարտադրությանը, դա սովորաբար պայմանավորվում է երեք փոխկապակցված բաղադրիչով՝ կանխատեսելիություն, ենթարկվողություն և ծախսերի տեղափոխում։

Կանխատեսելիությունը վերաբերում է նրան, որ նույն թիմի հետ շարունակական աշխատանքը նվազեցնում է բանակցային անորոշությունը և արգելափակում է քաղաքական շրջադարձերը, որոնք կարող են վերաձևել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Ենթարկվողությունը վերաբերում է կոնկրետ պահանջների կատարմանը՝ լինի դա սահմանազատման հարցում միակողմանի քայլերի հանդուրժում, պատմական-մշակութային օրակարգի թիրախավորում հանուն «խաղաղության խորհրդանիշերի», թե անվտանգության բազմավեկտորության արհեստական նեղացում հօգուտ մեկ առանցքի։ Իսկ ծախսերի տեղափոխումը նշանակում է, որ արտաքին դերակատարն իր տարածաշրջանային ծրագրերի քաղաքական, ֆինանսական կամ իմիջային մի մասը «վերջնականացնում» է փոքր պետության հաշվին՝ ակնկալելով, որ վերջինս կընդունի որոշումների այնպիսի փաթեթ, որը ներսում բարձր գին ունի, բայց դրսում ներկայացվում է իբրև մեծ ձեռքբերում։ Արդյունքում փոքր պետությունը դառնում է ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ։ Առաջին հայացքից այն օգտվում է «հովանավորության» տանիքից, բայց երկարաժամկետում կորցնում է ինքնուրույն ծրագիր գծելու և այն պաշտպանելու կարողությունը։

Հայաստանի օրինակով հաճախ դիտարկվող պարադոքսն այն է, որ թվում է, թե իշխանությունն արտաքին աջակցության միջոցով գեներացնում է խաղաղության և զարգացման հնարավորություն, մինչ իրականում աճում են այն ռիսկերը, որոնք բախվում են համազգային շահերի հետ։ Ի մասնավորի՝ մի կողմից իշխանությունը քայլեր է անում, որոնք ընկալվում են որպես միակողմանի զիջումներ թուրքադրբեջանական տանդեմի ճնշումների ներքո, իսկ մյուս կողմից՝ անընդհատ սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անտեսելով տնտեսական և անվտանգության փոխկապակցվածությունը։ Ուստի, բնական է, որ իշխանությունը ստանում է միաժամանակ տարբեր ուղղություններից «աջակցություն», բայց այդ աջակցությունների կոնվերգենցիան չի ծառայում պետության շահերին, այլ միտված է տարբեր արտաքին օրակարգերի հատման կետին, որտեղ Հայաստանը վերածվում է հարմարեցվող փոփոխականի։

Արևմուտքի կողմից շեշտվող «ժողովրդավարական լեգիտիմության» դրոշմը և Թուրքիայի կողմից տրվող «գործնական շփումների» պատրանքը կարող են կարճաժամկետ կտրվածքով ապահովել իշխանության պահպանման հարթություն, սակայն երկարաժամկետ հատվածում դրանք դառնում են նոր պահանջների պատվանդան, որոնք ուղղված են արտաքին դերակատարների շահերի սպասարկմանը՝ «պահպանել կուրսը», «չվերադառնալ անցյալին», «չխաթարել ձեռք բերվածը»։ Այդպիսով՝ իշխանության «վերարտադրությունը» ստանում է ոչ թե ներքին որակավորման գնահատական, այլ արտաքին պատվերի հավաստագիր։

Անշուշտ, փոքր պետությունը չի կարող և չպետք է իզոլացվի աշխարհի մեծ գործընթացներից. դաշնակիցների, գործընկերների, տնտեսական շուկաների, տեխնոլոգիական կապերի բացակայությունը կործանարար է։ Հարցն այստեղ դրվում է այլ կերպ՝ արտաքին աջակցությունը պետք է լինի ոչ թե իշխանության անձնավորված վերարտադրության, այլ ինստիտուտների ամրապնդման և ինքնիշխան օրակարգի տարողունակության վրա կենտրոնացած։ Երբ աջակցությունը գնալով ավելի է կապվում կոնկրետ ղեկավարի մնալու հետ, տեղի է ունենում ինստիտուցիոնալ վերադասավորում. պետությունը նեղանում է անձի չափերով, իսկ անձը լայնանում է պետության չափերով։ Սա երկու մակարդակով կործանարար է. ներսում այն խեղում է օրենքների գերակայությունը, դատական անկախության հնարավորությունը և հաշվետվողականության մեխանիզմները, դրսում այն մարում է բանակցային պաշարը, որովհետև արտաքին դերակատարները դիտարկում են ոչ թե պետության շահերը, այլ ղեկավարի թույլ կողմերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն Մանվելյան«Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով. Արմեն Աշոտյան Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱնհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ ԱդամյանԱվետիք Չալաբյան անձի մասշտաբի և ներուժի, սև մետալուրգիայի զարգացման, Չինաստանի հետ աշխատանքի փորձի մասին. Արմեն ՄանվելյանՀայաստանում կալանք տալու համատարած պրակտիկան բացարձակ անհամարժեք է և հակասում է մեր Սահմանադրությանը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը գերազանցել է 90 դոլարը Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան Արտահանման սահմանափակումներ, բարձր ինքնարժեք և միջնորդներ․ ինչու է գյուղմթերքը շարունակում թանկանալ․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը դա վրեժխնդրություն է, սակայն այդ վրեժխնդրությունը իր նպատակներին չի հասնիՄեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը. Արշակ ԿարապետյանՏեր ենք կանգնելու մեր ընտրական իրավունքին. արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներ Վանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանՀեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա Ղահրամանյան