Սերժ Սարգսյանը վարչապետի նոր թեկնածու ունի. Ով է նա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, պարզվում է, քաղաքական այլ պլաններ ունի, իսկ իշխանափոխության իր ճանապարհային քարտեզը՝ այլ տրամաբանություն: Սերժ Սարգսյանի մտերմիկ շրջապատի և ընտանեկան միջավայրի մարդիկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են, որ Սերժ Սարգսյանը կարծում է՝ պետք է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ պաշտոնում փոխարինի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ ոչ թե Կարեն Կարապետյանը կամ այլ մեկը:

 

Հիշեցնենք, որ 2008-2014 թվականներին Տիգրան Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ 2014 թվականի ապրիլին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Տիգրան Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել, ու նրան այդ պաշտոնում փոխարինել էր Հովիկ Աբրահամյանը, իսկ արդեն 2014 – 2016 թվականներին եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։ 2016-2020 թվականներին եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։ 2020 թվականից դարձել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ։

Այս ընթացքում Սերժ Սարգսյանն աշխատում է Տ. Սարգսյանին Հայաստան վերադարձնել ու վարչապետի էստաֆետը նրան փոխանցել: Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է իր թիմից մեկին վարչապետի «աթոռին» վերադարձնելու համար, քանի որ այլ նպատակներ ունի: Ու ընդդիմադիր լիդերների առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի սրտով չէ, ավելին՝ վերջինս ներսում լուրջ քննադատում է նրան ու վարչապետի պաշտոնում նրան չի էլ տեսնում»:

 
 
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Նա մսխել է մարդկանց սերը եւ հավատը». Արմեն Աշոտյան Ucom-ը որակի ապահովման համար ներդրել է հավելյալ ռեսուրսներ Հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողությունն առաջնահերթ խնդիր է ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԼԻԱՐԺԵՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՊՆ Լարված իրավիճակ Ազատության հրապարակի հարակից տարածքում․ բախում Փաշինյանի աջակիցների և հրաժարականը պահանջողների միջև Արտակ Թովմասյանը խմբակցություններին իմպիչմենտի գործընթաց սկսելու կոչ է անում Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանում տիրող ներկա իրավիճակի մասին Արման Վարդանյանը ԱԱԾ-ի տնօրենին, ոստիկանապետին և Գլխավոր դատախազին հրաժարական տալու կոչ է անում Անդրանիկ Քոչարյանը վախկոտ է և հասարակ սրիկա. Խաչատուրով Գլուխները պատով են տալու՝ կրակելու են ժողովրդի վրա, թող հլը փորձեն կրակեն կամ ուժ կիրառեն. Վանեցյան Կոչ ենք անում 15:00-ից հավաքվել Ազատության հրապարակում. Էդուարդ Շարմազանով Նաիրի Սարգսյանը փոխանցեց, որ լրագրողներին դուրս հանեն կառավարությունից «Հայոց Արծիվների» հրատապ հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Որոշել եմ պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին. Նիկոլ Փաշինյան Ամեն ինչ ունի իր սահմանները. ՀՀ զինված ուժերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարություն Խաչիկ Ասրյան. Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան՝ ահա՛ նախկին մերժված և ներկա հողատու իշխանությունների այլընտրանքը «Իսկանդերը» լիներ էլ, չէր աշխատելու, որպեսզի Լավրովի պլանն իրականանար Իրո՞ք խնդիրները լոգիստիկ էին, թե՞ կան ավելի լուրջ պատճառներ. զենքի արտադրության փոխարեն՝ ներմուծո՞ւմ․ «Փաստ» Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ Ձեթն ու շաքարավազը թանկ են՝ խառը կանաչի, սոխ կերեք, օգտակար է Ու՞մ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայտառակ կերպով լարել իրավիճակը մեր և Ռուսաստանի միջև. Արման Աբովյան Փաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է Yerkir.am-ի թղթակցի վրա Յո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ) «Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Արմեն Աշոտյան
Ամենադիտվածը