Լրահոս
Կարևոր


«Իսկանդերը» լիներ էլ, չէր աշխատելու, որպեսզի Լավրովի պլանն իրականանար

«Առաջին լրատվական»-ին տված բացառիկ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը սենսացիոն հայտարարություն է արել՝ հայտարարելով, թե «Իսկանդեր»-ի հրթիռները չեն պայթել, կամ պայթել են տասը տոկոսով: Նա նաև նշել է, թե Սերժ Սարգսյանը տալիս է հարցեր, որոնց պատասխանը հենց ինքն էլ գիտի: Իսկ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում զարմանք էր հայտնել, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդերը» չի կրակել:

 

Այս առնչությամբ քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Սերժ Սարգսյանը երբեք ճիշտ չի խոսում։ «Ինքը ընդհանրապես չի կարողանում խոսել, ժարգոնով է խոսում, նախագահ եղած մարդը հայերեն չի խոսում, նրա նախադասությունները հայոց լեզվով չեն: Նա անընդհատ ինչ-որ մանիպուլյատիվ բաներ է ասում: Սերժը և մյուսները չեն գիտակցում, որ իրենց դարաշրջանն ավարտվել է, ժողովուրդն իրենց դուրս է դրել գործընթացներից, և իրենք որոշ հարցերի պետք է պատասխանեն, առաջին հերթին պաշտպանության վերաբերյալ: Հիմա երկուսն էլ իրենց խոսքն ասում են՝ մեկը գործող վարչապետը, մյուսը՝ անցյալի մունետիկ կամ հուշ Սերժ Սարգսյանը: Մենք նայում ենք իրավիճակին պատերազմի արդյունքներով՝ չլինելով որևէ մեկի կողմը: Պատերազմը ցույց տվեց, որ մենք, ըստ էության, 30 տարվա ընթացքում բանակ չենք ստեղծել: Պարզվում է՝ բանակ չենք ունեցել, ունեցել ենք բուտաֆորիա՝ նախագահ-գերագույն գլխավոր հրամանատարով, փայլուն ուսադիրներով և 100 կգ-ից ծանր գեներալներով: Որովհետև այն բացատրությունները, որ տալիս են զինվորականները, ինձ համար բացարձակ ընդունելի չեն»,- ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ հենց դա է պատճառը, որ նոր իշխանության դեմ այդպիսի հակագրոհ կա, որովհետև նախատեսել էին բոլոր մեղքերը գցել մի տեղ, հարցը փակել, վերջանա գնա:

 
 

Հարցին, թե սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանը պետք է փորձի զենք ձեռք բերել նաև այլ երկրներից, ոչ ռուսական աղբյուրներից, քաղաքագետը պատասխանեց. «Հայաստանի ցանկացած իշխանություն պարտավոր է բոլոր պետությունների հետ գոնե հիմա իր հարաբերությունները ճշտել, ոչ թե ախպերական, գողական բարքերով, այլ պետական շահերի գիտակցությամբ: Գումարած դրան՝ պետք է հասկանալ, որ Հայաստանի և հայ ժողովրդի շահերը պատերազմից հետո առավել քան վտանգված են: Ասում են՝ պատերազմը պետական քաղաքականության շարունակությունն է բռնի միջոցներով: Իսկ պետական քաղաքականությունը Արցախի հարցով ձևավորվել է 1994 թվականից, որն էլ բերեց հանգեցրեց այս իրավիճակին: Հետևաբար, «Իսկանդերը» լիներ էլ, չէր աշխատելու, որպեսզի Լավրովի պլանն իրականանար: Եթե «Իսկանդերն» աշխատեր, Լավրովյան 5+2 պլանը չէր իրականանալու: Հիմա ով ինչ ուզում է ասի, իրականությունն այն է, որ Հայաստանին զինել են այնքանով, որքանով պետք է զինեին, իբր բանակ ունենք, նախագահ ունենք, բայց մենք այդ բանակը չունեցանք: Ի վերջո, չմոռանանք, որ Ռուսաստանն էր զինում Ադրբեջանին»:

Շիրինյանն անհրաժեշտ է համարում պատերազմի հանգամանքների մանրամասն քննությունը, իսկ դրա համար պետք է ուժեղ պետություն և կայունություն։ «Բայց այսպես կոչված «փրկիչները» թո՞ւյլ են տալիս կայունություն:, Իհարկե, ոչ: Մեզ պետք է մեր գերիներին հետ բերել, անկայունություն ունեցող պետությունը կարո՞ղ է դա անել: Չի կարող: Այնպես որ, այս հարցադրումներն արեք 3+ փրկիչներին՝ ՀՀԿ, ԲՀԿ և Դաշնակցություն՝ գումարած մնացածները:

Քանի որ իրենք չեն հանգստանում, պետությունն իր ողջ իրավական համակարգի մեխանիզմները պետք է կարգավորի, որպեսզի երկրում թույլ չտա այդ ուժերի խոստացած կաթվածահար վիճակը: Եթե այս վիճակը երկար շարունակվի, ինչ-ինչ պատճառներով չստացվի կարգավորել այս հարցը, ես չեմ բացառում օտարերկրյա միջամտություն: Իշխանությունը պետք է շատ շտապ կարգուկանոն հաստատի, որի համար ինքը բոլոր լիազորություններն ունի: Այդ 3+ ուժերը ոչ մեկին չեն ներկայացնում, բացի անցյալի և գողապետության շահերից»,- ընդգծեց նա:

 
Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ,տեխնիկական բազան.Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից