Լրահոս
Կարևոր


Չենք կարող մեզ թույլ տալ՝ պոլիտեխնիկում ունենալ ոչ բանիմաց, շրիշակից ցածր մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող ղեկավար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկայում տեղի են ունենալու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություններ։ Պոլիտեխնիկն ինչպես խորհրդային տարիներին‚ այնպես էլ այսօր Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում իր նշանակալի դերն է ունեցել և ունի. այստեղ են դրվում երկրի տեխնոլոգիական համայնքի ձևավորման արմատները‚ այստեղ են կրթվում երկրի տնտեսության մեջ առանցքային դեր կատարող ինժեներական կադրերը։ Ուստի այս խոշորագույն բուհի ռեկտորի ընտրություններն առանցքային նշանակություն ունեն։ Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում ընտրվելու համար պայքարելու են մի քանի թեկնածուներ‚ և կարծես թե լուրջ մրցակցություն է սպասվում։ Սակայն որոշակի մտավախություններ առկա են։

Հաշվի առնելով վերջին մեկ-երկու տարիներին մի քանի այլ բուհերի ռեկտորների ընտրությունները՝ կարող ենք փաստել‚ որ ռեկտորի ընտրության չափանիշները մեր երկրում էականորեն փոխվել են և ոչ դեպի լավը‚ ընտրական գործընթացներն էլ շատ դեպքերում տեղի են ունենում խախտումներով‚ աղմկահարույց զարգացումներով ու վիճարկելի արդյունքներով։ Եվ ընտրվում են ռեկտորներ‚ որոնք ընդհանրապես դուրս են բուհի ղեկավարի մասին մեր ստանդարտ պատկերացումներից։ Մենք ապրում ենք մի դարում‚ երբ ամեն ինչ շատ սրընթաց է զարգանում‚ և պոլիտեխնիկն այն բուհն է‚ որտեղ կրթվում է ոչ միայն ներկայի ինժեներատեխնիկական սերուցքը‚ այլև մեր ապագան‚ ապագան բառի բուն իմաստով։

 
6
 
STOPPED
 
 
 

Շատ կարևոր է‚ որպեսզի կարևորագույն այս բուհի ղեկավարի պաշտոնում ընտրվի պրոֆեսիոնալ‚ բանիմաց‚ փորձառու և հայրենասեր մարդ‚ մարդ‚ որ զբաղված կլինի ոչ թե ինտրիգներով‚ կոնյունկտուրայից բխող քաղաքական խաղերով‚ այլ կունենա պետականամետ մտածելակերպ‚ զարգացման տեսլական‚ կկարողանա երիտասարդության հետ աշխատել‚ նրան վարակել նոր գաղափարներով ու զարգացման տեսլականով։ Պոլիտեխնիկի ռեկտորը պետք է կարողանա բուհում ստեղծել մի մթնոլորտ‚ որտեղ առաջնայինը կլինի մասնագետ ու քաղաքացի ձևավորելը‚ կրթական պրոցեսն արդյունավետ կազմակերպելն ու կրթական համակարգում ժամանակակից մտածելակերպով‚ մրցունակ ու բարձրակարգ մասնագետներ ներգրավելը։ Ապագա ռետկորի կարևորագույն խնդիրներից պետք է լինի նաև ներդրումներ բերելը‚ ժամանակակից լաբորատորիաներ‚ ուսումնական‚ գիտահետազոտական կենտրոններ բացելը‚ արտասահմանյան բուհերի‚ հայտնի կենտրոնների հետ կապեր հաստատելը‚ գիտությունը զարգացնելը։

 

Այս բուհը մեր երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունի։ Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունը‚ ինչպես նշեցինք‚ առավել քան կարևոր է բուհի‚ ՀՀ կրթական համակարգի‚ տնտեսության համար և ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենալ այս կարևորագույն ընտրությանը։ Հիմք ընդունելով տնտեսության զարգացման համաշխարհային միտումները‚ աշխարհում առկա մրցակցության տարրերը‚ ՀՀ զինված ուժերում տեխնոլոգիական զարգացման Հայաստանի պատկերացումներն ու հեռանկարները՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ‚ որպեսզի պոլիտեխնիկում ղեկավարի ոչ փորձառու‚ ոչ բանիմաց‚ շրիշակից ցածր կրթական մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող մեկը։

Բոլոր որոշումներն այս օրերին‚ այդ թվում ռեկտորի ընտրությունը‚ պետք է բխեն օրվա հրամայականից‚ պետության ապագային տեր կանգնելու վճռականությունից։ Երկիրը միայն բարձրագոչ հայտարարություններով չեն սիրում‚ մեր քայլերը կատարելիս պետք է աչքի առաջ ունենանք հերոս տղաների սխրանքները‚ որոնք կյանքը զոհեցին հանուն լավ ապագայի։ Մենք մեր ընտրությամբ պետք է արժանի լինենք նրանց հիշատակին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»