Լրահոս
Կարևոր


«Ես կասկածում եմ, որ այդ դավադիր իշխանությունները գերիների հարցով չեն զբաղվում, որպեսզի ամեն ինչ բերեն հասցնեն նրան, որ Արցախի մնացած հատվածը ևս տան թուրքերին». Բելլա Լալայան

Փետրվարի 26-ին Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում տեղի է ունեցել ինքնաբուխ ակցիա՝ ի աջակցություն հայոց բանակի ու «Հայրենիքի փրկության շարժման»։

Հիշեցնենք, որ նույն ժամին Երևանում էր տեղի ունենում հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և ի աջակցություն հայոց բանակի։

168.amի հետ զրույցում հասարակական, քաղաքական գործիչ Բելլա Լալայանն ասաց, որ Ստեփանակերտում ակցիան ինքնաբուխ է եղել, և քանի որ ֆիզիկապես ի վիճակի չեն եղել ներկա լինելու Երևանում տեղի ունեցող հանրահավաքին, որոշել են ակցիա իրականացնել Արցախում։

 
 

«Մենք գաղափարապես «Հայրենիքի փրկության շարժման» հետ ենք, սակայն ֆիզիկապես՝ ոչ, այստեղ ենք, մեր հավաքի նպատակը սա է եղել։ Նաև հայտարարել ենք, որ մենք բանակի կողքին ենք, որն անասելի նվաստացումների է ենթարկվել գործող իշխանության կողմից։ Երեք տարի առաջ սկիզբ առավ մեր ազգային բանակը, ուժը նվաստացնելու գործընթացը, տեսանք, որ կուլմինացիոն կետն էլ պատերազմը եղավ։ Տեսանք նաև, թե պատերազմի ժամանակ ինչպես կազմաքանդվեց բանակը։ Բանակը մանկապարտեզ չէ, որ օրումեջ գեներալ նշանակի, աշխատանքից ազատի… Մենք մեր բանակի կողքին ենք, որը մեր անվտանգության միակ երաշխավորն է։ Հարվածելով բանակին, դավադիր, թրքամետ, դավաճան ու հայատյաց իշխանությունը հարվածում է նաև մեր անվտանգությանը։ Դրա համար մենք ասում ենք, որ անկախ ամեն ինչից՝ քաղաքական հայացքներից ու դիրքորոշումից, մենք մեր բանակի կողքին ենք»,- նշեց Բելլա Լալայանը։

Ըստ նրա, Ստեփանակերտում կյանքն այսօր ուրիշ նրբություններ ունի, բայց պատրաստվում են նաև այսօր հավաքվել և ելույթներով շարունակել ինքնաբուխ ակցիան։

«Այդ խելագար աննորմալը, որն այսօր ղեկավարում է Հայաստանի իշխանությունը, ամեն օր մի հայտարարություն է անում և հաջորդ օրն ինքն իրեն հակասում։ Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ հայտարարել էր, որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել և չի կարող նրան ներկայացնել, սակայն եկավ Արցախ ու հայտարարեց, թե Արցախը Հայաստան է, ու վերջ։ Պատերազմը նա բերեց հասցրեց Արցախ ու հետո հայտարարեց, թե բանակցությունները սկսելու է իր կետից։ Եթե ինքը Արցախի ժողովրդին չի ներկայացնում, ապա ի՞նչ իրավունքով էր բանակցություններն իր կետից սկսում։ Հետո հայտարարեց, թե Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է… դժբախտը իր գլուխն է, որ մինչև հիմա չի հասկացել, որ Շուշին հայոց բերդաքաղաք է, որը տարածաշրջանում եղել է կրթության կենտրոն։ Այնպես որ, դժբախտ ու դժգույնը Փաշինյանի գլուխն է, որն անգրագետ է։ Եթե ինքը չի որոշելու Արցախի ժողովրդի ճակատագիրը, ապա իրեն ո՞վ էր թույլ տվել նման հայտարարություն անել։ Երեք տարի առաջ ասել եմ, ու հիմա էլ կրկնում եմ՝ այդ մարդն իր մարմնի ամբողջ բջիջով ատում է  Արցախը, որովհետև Արցախը մի արժեք է, որի հետ ինքը որևէ առնչություն չունի, դրանով իր ոչնչությունն ավելի է ընդգծվում»,- հավելեց Բ. Լալայանը։

Անդրադառնալով հարցին՝ թե ինչու 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ չայցելեց Արցախ, Բելլա Լալայանը պատասխանեց. «Լավ է արել, որ Արցախ չի եկել, մենք չենք ուզում Արցախում տեսնել նեռի զավակին»։

«Գա՝ ի՞նչ անի, գա նորից մի հրեշավոր հայտարարություն անի ու պատերազմ բերի՞ Արցախին։ Ես դեռ կասկածում եմ, որ այդ դավադիր իշխանությունները գերիների հարցով չեն զբաղվում, որպեսզի ամեն ինչ բերեն հասցնեն նրան, որ Արցախի մնացած հատվածը ևս տան թուրքերին։ Փաշինյանը՝ որպես թուրք, կարող է Ադրբեջանից թուլտվություն հարցնի ու գա Արցախ, սակայն ինքը չի ուզում գա՝ իմանալով, թե ժողովուրդն իրեն այստեղ ինչպես է ընդունելու։ Ինքն իր գործն արել ու ցինիկ ժպիտով նստել է, ցանկացած հոգեբան կարող է ասել, որ նա հրեշ է, արյան ծարավ ունի, ատում է ամեն արժեք։ Նա ատում է մեր պատմությունը, արժեքները, նա սրբություն չունի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա նշեց, որ մինչև վերջ պետք է գնալ ու պահանջել Փաշինյանի հրաժարականը՝ չթողնելով դուրս գալ երկրից, որպեսզի ընտանիքով ու շրջապատով պատասխանատվության ենթարկվի իր գործած հրեշավոր հանցագործությունների համար։

 

«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլը գահընկեց արվի, որից հետո թող որոշեն՝ ինչ կառավարման համակարգի պետք է անցնեն, քանի որ պատերազմական երկրում անթույլատրելի է  խորհրդարանական կառավարման համակարգ ունենալը։  Տեսաք՝ այդ համակարգն ինչի բերեց, մի քանի անգրագետներ նստած այդտեղ՝ որոշում են ազգի ճակատագիրը, ինչ է թե՝ մեծամասնություն են։ Պատերազմող երկրում պետք է լինի կենտրոնաձիգ իշխանություն, և այդ իշխանության գլխին պետք է լինի խիստ ազգամոլ, պետական մտածողությամբ մեկը, նույնիսկ դիկտատոր, բայց արդարացի դիկտատոր, սա է մեր փրկությունը»,– ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի լռությանը, որը նաև արցախցի է, Բելլա Լալայանը նկատեց՝  Արմեն Գրիգորյանը նույնիսկ պատերազմի ժամանակ Արցախ չի գնացել, որպեսզի տեսնի՝ իր հայրական տունն ինչ վիճակում է։

«Ինձ համար այս ամենը տարօրինակ չէ, որովհետև նա սորոսական է, հայրենիք չունի, ու կապ չունի, թե որտեղ է ծնվել։ Այդ մարդը հայրենիք չունի, նրանց հայրենիքը փողն է։ Փողն ով տալիս է, իրենց համար հայրենիք է»,- եզրափակեց Բելլա Լալայանը։

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին