Խաչիկ Ասրյանը չեղարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Մինչ Հայաստանի ներքաղաքական խժդժություններն ավելի են խորանում, իսկ Նիկոլ Փաշինյանն ու ընդդիմադիր կոչվածները տարբեր հրապարակներում զուգահեռ հանրահավաքներ են անցկացնում, Մարտի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել էր դեռևս 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Քաղաքական դաշտի հիմնական դերակատար ուժերի կողմից կարծես թե փաստն անտեսվեց։

Միայն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը հանդես եկավ հստակ դիրքորոշմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունից պահանջելով անհապաղ չեղարկել Եվրամիության հետ, իր բնորոշմամբ, չարիք դառնալիք այդ համաձայնագիրը։ Ազգային պետական գործչի արձագանքը հետաքրքրություն է առաջ բերել ոչ միայն տեղական, այլև միջազգային մամուլում։ Ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Խաչիկ Ասրյանը ուշագրավ դիտարկումներ է արել համաձայնագրի վերաբերյալ։

Խաչիկ Ասրյանի կարծիքով այդ համագործակցության անվան տակ պետք է հասկանալ, որ Եվրամիությունն իր հստակ վերահսկողությունն է հաստատելու Հայաստանի նկատմամբ և Հայաստանը բոլոր հարցերում պետք է ենթարկվի Եվրոպայից իջեցված բոլոր հրահանգներին: Ազգային պետական գործիչը մտահոգ է այն փաստից, որ Հայաստանն ու Հայ ժողովուրդն իրենց մաշկի վրա շատ վաղուց զգացել են եվրոպական չափանիշների կործանարար ազդեցությունը, որն արտահայտվում է մեր սեփական պատմության, լեզվի, կրոնի, մշակույթի ուրացման, մեր ազգային ինքնության հետ որևէ ընդհանրություն չունեցող բարքերի արմատավորման տեսքով։ Խաչիկ Ասրյանը վստահ է, որ հայ ժողովուրդն իր հավաքական կամքով պետք է մերժի եվրոպական կոչվող այլասերված բարքերը, որոնց միակ նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն ու Հայ տեսակի վերացումն է:

Արձանագրենք, որ Հայաստանը վերջին 30 տարիների ընթացքում իր արտաքին քաղաքականությունը վարելիս գերազանցապես հիմնվել է հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Այս հանգամանքը շեշտում է նաև «Հայոց Արծիվների» առաջնորդը, փաստելով, որ մենք, մեր մշակույթով, ավանդույթներով և արժեքներով, միասնական ու հոգեհարազատ ենք բարեկամ և ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ, ու այդ միասնությունը խարխլող, և այդ միասնության ազնվությունը կասկածի տակ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Ինչևէ, փաստ է արդեն, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել: Այսինքն այն կիրարկվելու է։ Նախկին իշխանությունների օրոք համաձայնեցված, ներկա իշխանությունների կողմից հաստատված համաձայնագիրը եթե չչեղարկվի, ապա Խաչիկ Ասրյանը խոստանում է դա անել իր քաղաքական ուժի՝ իշխանության գալու պարագայում։ Իսկ, որ Հայաստանի հաջորդ՝ Ազգային-Քրիստոնյա իշխանությունը ձևավորելու է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, Խաչիկ Ասրյանը կաթիլ անգամ կասկած չունի։

Լրահոս
«Խորհրդաժողով». Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. Իրողություններ և ռիսկեր Անի Պողոսյանի գեղեցիկ պարը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, պարզապես կփոթորկի ձեր հոգին Բարոյականության և իրականության սահմանագծին. ո՞վ կարող է պաշտպանել ռազմավարական դաշնակցին Մի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Աշոտյան Հայ ռազմագերիների վերադարձի հարցը քննարկվեց սուր ելույթներով. ԵԽԽՎ պատվիրակները պահանջում են խնդրի անհապաղ լուծում. Էդմոն Մարուքյան Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ Թովմասյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանի ծանրամարտի հավաքականին Այս «կինոյի» սցենարիստը հաշվարկել է Նիկոլի ծայրահեղ ոչ ադեկվատությունը. Սուրենյանց 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար կտեղադրվի. Արման Վարդանյան Տեսանյութ. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները. Մաս 9 (շարունակելի) ««ՁԵՐ ՔԱՅԼ»-ն այլևս ավարտված է, պարո՛ն Փաշինյան». Աննա Կոստանյան Մաս 9. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի) Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու»․ «Ժողովուրդ» «Հեղափոխությունից» հիասթափվածներն առաջիկա ընտրություններում կնախընտրե՞ն «Հայրենիքը» Տեսանյութ. Ռու­սաս­տա­նում ար­ձա­գան­քել են Խա­չիկ Աս­րյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը. պար­գև­ատ­րե­լու են Ի՞նչ է սպասվում վարկ վերցրած քաղաքացիներին Արցախում ապրելու և Արցախն ապրեցնելու ջատագով Մանե Թանդիլյանը կվերադառնա Հայաստան. ո՞ւմ ցուցակը կգլխավորի նա Ռուսաստանի ներկայությանը դեմ արտահայտվողներն ակամայից Հայաստան են հրավիրում թուրքերին. Էդուարդ Շարմազանով Սփյուռքի մեր հայրենակիցներին ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու վերաբերյալ Հայաստանը խաղաղության և կայունության կարիք ունի, որի անունը ԲՀԿ է Աղմկահարույց բացահայտումներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղ գտած այլանդակությունների մասին Բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, ապաշրջափակումը կործանարար կլինի Հայաստանի համար. Սարգսյան Ռու­սաս­տա­նում ար­ձա­գան­քել են Խա­չիկ Աս­րյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը. պար­գև­ատ­րե­լու են. «Փաստ» Վաղը Արտակ Թովմասյանը կլինի Գյումրիում. կհանդիպի քաղաքացիների հետ Տեսանյութ. Մաս 8. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
Ամենադիտվածը