«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում առկա քաղաքական խորը ճգնաժամը, երկրի առաջ ծառացած ճակատագրական նշանակություն ունեցող և պետության անվտանգությանն ուղղված մարտահրավերները, դրանց լուծման փաստացի հնարավորությունները, ինչպես նաև քաղաքական գործընթացների անկանխատեսելի զարգացումները պարտադրում են մեզ ձևավորել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնություն, որի առաջնահերթ և հրատապ խնդիր ենք հռչակում երկիրը կործանման եզրին հասցրած, պետականությունը հարցականի տակ դրած ապաշնորհ իշխանության հեռացումը և համարժեք իրավական գործընթացների գեներացումը:

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության երկարաժամկետ նպատակն է իր բոլոր հնարավորությունների ներդրմամբ նպաստել որակապես նոր մակարդակի հայոց պետականության ստեղծմանն ու զարգացմանը:

Այդ խնդրի լուծման նպատակով` «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, Սփյուռքի և Արցախի Հանրապետության մեր հայրենակիցների հետ մեկտեղ, որոշելու են միավորված հայրենիքի զարգացման ռազմավարական ուղին և, համախմբելով հայության ներուժը, լուծելու են համազգային խնդիրները: Մասնակցելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ առաջնահերթ կարգախոս ենք հայտարարելու որակապես նոր՝ իրավական, քաղաքական, տնտեսական համակարգերի ձևավորումը:

Մենք վճռական ենք` հաղթահարելու հայությանը հասցված անընդունելի փորձության հետևանքները և նպաստելու մեր հայրենիքի վերածննդին՝ ժամանակակից աշխարհին և մեր ազգային արժեհամակարգին հարիր պահանջներին համահունչ:

ՄԻԱՑԻ՛Ր ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ:

Վստա՛հ եղիր, ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ:

Սա բաց նախաձեռնություն է և բոլոր ուժերը կարող են մասնակցել առաջիկա քննարկումներին, որոնց մասին կտեղեկացնենք հաջորդիվ։

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության մամուլի ծառայություն

Լրահոս
Արմեն Սարգսյանը դիմել է Պուտինին, Մակրոնին ու Բայդենին «Խորհրդաժողով». Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. Իրողություններ և ռիսկեր Անի Պողոսյանի գեղեցիկ պարը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, պարզապես կփոթորկի ձեր հոգին Բարոյականության և իրականության սահմանագծին. ո՞վ կարող է պաշտպանել ռազմավարական դաշնակցին Մի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Աշոտյան Հայ ռազմագերիների վերադարձի հարցը քննարկվեց սուր ելույթներով. ԵԽԽՎ պատվիրակները պահանջում են խնդրի անհապաղ լուծում. Էդմոն Մարուքյան Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ Թովմասյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանի ծանրամարտի հավաքականին Այս «կինոյի» սցենարիստը հաշվարկել է Նիկոլի ծայրահեղ ոչ ադեկվատությունը. Սուրենյանց 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար կտեղադրվի. Արման Վարդանյան Տեսանյութ. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները. Մաս 9 (շարունակելի) ««ՁԵՐ ՔԱՅԼ»-ն այլևս ավարտված է, պարո՛ն Փաշինյան». Աննա Կոստանյան Մաս 9. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի) Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու»․ «Ժողովուրդ» «Հեղափոխությունից» հիասթափվածներն առաջիկա ընտրություններում կնախընտրե՞ն «Հայրենիքը» Տեսանյութ. Ռու­սաս­տա­նում ար­ձա­գան­քել են Խա­չիկ Աս­րյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը. պար­գև­ատ­րե­լու են Ի՞նչ է սպասվում վարկ վերցրած քաղաքացիներին Արցախում ապրելու և Արցախն ապրեցնելու ջատագով Մանե Թանդիլյանը կվերադառնա Հայաստան. ո՞ւմ ցուցակը կգլխավորի նա Ռուսաստանի ներկայությանը դեմ արտահայտվողներն ակամայից Հայաստան են հրավիրում թուրքերին. Էդուարդ Շարմազանով Սփյուռքի մեր հայրենակիցներին ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու վերաբերյալ Հայաստանը խաղաղության և կայունության կարիք ունի, որի անունը ԲՀԿ է Աղմկահարույց բացահայտումներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղ գտած այլանդակությունների մասին Բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, ապաշրջափակումը կործանարար կլինի Հայաստանի համար. Սարգսյան Ռու­սաս­տա­նում ար­ձա­գան­քել են Խա­չիկ Աս­րյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը. պար­գև­ատ­րե­լու են. «Փաստ» Վաղը Արտակ Թովմասյանը կլինի Գյումրիում. կհանդիպի քաղաքացիների հետ
Ամենադիտվածը