Լրահոս
Կարևոր


Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունը 49 տոկոս ձայներով պահպանած ՔՊ-ի ղեկավարն օրերս նման հայտարարություն է արել. «Ունեմ լեգիտիմություն, ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ։ Բառիս դե յուրե իմաստով... ... Ժողովրդից տարած ամեն ինչն, այո, մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք՝ կոպեկ-կոպեկ, հատիկ-հատիկ»:

Նկատենք. Փաշինյանը նման հայտարարություններ արեց իր գլխավորած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի ներկայացման համատեքստում: Ի՞նչ տպավորվեց այդ ելույթներից: Այն, որ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջիկա 5 տարիներին «կզցնելու է», քանդելու է, խլելու է:

Բայց նախ՝ մի փոքր լեգիտիմության մասին: Նիկոլ Փաշինյանը բավականին չափազանցված պատկերացում ունի իր այս կառավարության լեգիտիմության մասին: Չի լինում 49 տոկոսանոց լեգիտիմություն: Այն էլ, այդպիսի ընտրությունների արդյունքում: Առհասարակ, հունիսի 7-ից հետո Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության հետ կապված ինչ-որ մի բան էլ թե ունի, ապա դա լեգիտիմության մեծ դեֆիցիտն է:

Բայց շատ ավելի էական է մյուս հայտարարությունը: Այստեղ բանալի բառը «քանդելն» է: Ու դա ամենևին զարմանալի չէ. անցած 8 տարվա կառավարումը բացահայտ ցույց է տալիս, որ քանդելը, իսկապես էլ, բնորոշ գործելաոճ է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար:

Հիմա Փաշինյանը ձեռնամուխ է եղել, ինչպեսև հայտարարել է ու հայտարարում է, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին ու նրանց հետ փոխկապակցված անձանց, հարազատներին «ունեզրկելուն»: Նույնը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի, հատկապես գործարարությամբ զբաղվող նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ: Փաշինյանական իշխանության գործելակերպը արդեն ստանդարտ է՝ «մասկի շոու», ժամեր տևող խուզարկություններ, չդիմադրող տարիքով մարդու վրա մի դասակ «ռեմբոաածականների» հարձակում, կապարակնքված, «ժապավենավորված» դռներով ընկերություններ, հիմնարկություններ, տարբեր տնտեսվարող օբյեկտներ:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով ու «դե ֆակտո» քմահաճույքով կապարակնքում են, կաթվածահար են անում բազմաթիվ ընկերությունների, հաստատությունների գործունեությունը: Նույնիսկ կարող են ամբողջ մի ոլորտ կաթվածահար անել, ինչպես ցեմենտի գործարանի դեպքում էր: Եթե մի քանի օր էլ շարունակվեր «կապարակնքումը», ապա ոչ միայն մի քանի հազար մարդ անգործ ու անաշխատավարձ կմնային, այլև շինարարության ոլորտը ամենաեռուն աշխատանքային շրջանում «կլռվեր» կամ, վարչապետերեն ասած, «կկզացվեր»:

Ի դեպ, այդ կապարակնքումներն էլ այնքան ինքնամոռաց են անում, այնպիսի նվիրումով ու էներգիայով, որ նախօրեին հիմնարկներից մեկում սովորական մի աշխատակցի շենքի ներսում էին «կապարակնքել»...

Կան մարդիկ, որ նույն Կարապետյանների, Ծառուկյանի, Քոչարյանների դեմ փաշինյանական հարձակումները փորձում են բացատրել ՔՊ-ի ղեկավարի, այսպես ասենք, «աբիժնիկությամբ»: Հարկավ, նման տեսակետը իր գոյության իրավունքն ունի:

Սակայն տեղի ունեցողը, կարծում ենք, ունի նաև այլ պատճառներ: Դրանցից մեկը, իհարկե, լ յումպեն կամ մարգինալ հատվածի ցածր հույզերը բավարարելն է: Թե՝ տեսե՜ք, խլում են, հեսա մեզ էլ մի փայ կամ փայիկ կհասնի՜...

Չի հասնելու: Թող սին հույսեր չունենան: Ու «վերադարձնելու» բան էլ չկա: Ասենք, Կարապետյանների պարագայում, այդ ի՞նչն են վերադարձնում, եթե մարդիկ իրենց բիզնես ունակություններով հասել են որոշակի կարողության: Կամ Ծառուկյանի դեպքում, կամ նախագահ Քոչարյանի որդու կամ որդիների դեպքում:

Փաշինյանը, ի դեպ, այս պայքարում ի սկզբանե պարտված է: Պարտված է թե՛ Կարապետյանին, թե՛ Ծառուկյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին: Խորքային առումով: Փաշինյանն ինչ էլ անի, միևնույնն է, պատմության մեջ հիշվելու է որպես Արցախը կործանման, հայաթափման տարած ղեկավար:

Իսկ Կարապետյանը, Ծառուկյանը, ինչ էլ որ ասվի, բիզնեսում և մեկենասությամբ հիշվելու են իրենց գործերով, հիշվելու են որպես հրաշալի եկեղեցու շինարարություն կամ Մայր Տաճարի վերանորոգում ֆինանսավորող: Ռոբերտ Քոչարյանն էլ հիշվելու է Արցախի ազատամարտում ունեցած անուրանալի դերակատարմամբ, որպես ճակատագրական պահին պատասխանատվությունն ստանձնած և իր ժողովրդին դեպի հաղթանակ առաջնորդած գործիչ: Հաղթած ղեկավար:

Իսկ Փաշինյանինը պարտությունն է և... պարտությամբ հպարտանալը, պարտությունն ու աղետը որպես մեծ ձեռքբերում հանրության ականջներին լապշայակերպ կախելը:

Սակայն ապագայի պատմական արձանագրումներից սրընթաց վերադառնանք ընթացիկ իրողություններին:

Տեսեք, մեկ անձնավորության հրահանգով (կարգադրությամբ, քմահաճույքով) վայրկենապես դադարեցվում են տասնյակ ու տասնյակ ընկերությունների աշխատանքները: Այդ ընկերությունները հայտարարվում են օրենքից դուրս, իրավունքից ու իրավական պաշտպանությունից զրկված: Բացի այն, որ զանգվածաբար ոտնահարվում է սեփականության իրավունքը, դա նաև հարյուրավոր ու հազարավոր սովորական աշխատողների սոցիալական իրավունքների կոպիտ խախտում է:

Վերադարձնելու մասին: Հարց, ո՞ւմ են վերադարձնելու: Ի՞նչն են վերադարձնելու: Տեսնում ենք, որ տեղի է ունենում սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարում, ըստ էության՝ սեփականության խլում: Նաև՝ քանդելու գնով: Այ, քանդելու պահով Փաշինյանի ասածները լիովին ընկալելի են ու հավել յալ հիմնավորման կարիք չի զգացվում: Արդեն 8 տարի տեսնում ենք այդ քանդումները: Քանդված Արցախը որպես ցցուն օրինակ ու ապացույց: Արցախում քանդված ու քանդվող հայկական շեներն ու քաղաքները, եկեղեցիներն ու գերեզմանատներն էլ՝ վրադիր:

Ու այս հարցում էլ սկզբունքային, անգամ՝ տեսակային տարբերություն կա Փաշինյանի ու նրա կողմից հետապնդվող գործիչների միջև: Մարդիկ տարիներ շարունակ ստեղծել են, մի նոր կառույց, մի նոր բիզնես, մի նոր մոտեցում, մեկի վրա երկուս են ավելացրել, հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր աշխատատեղեր են ձևավորել, հազարավոր ընտանիքների ապահովել են կայուն աշխատանքով ու եկամտով ապրելու հնարավորություն են ստեղծել:

Ի՞նչ է արել Փաշինյանի իշխանությունը: Խլել է, մարդկանց գործազրկել է, կանգնեցրել առօրյա կենսական, սոցիալական խնդիրների և անորոշության առաջ: Քանդել է, ավիրել է: Ի՞նչ է ստեղծել Փաշինյանը... եռապատկված «Եռաբլուր», Կիրանցի սահմանապատ, նոր անվտանգային սպառնալիքներ...

Ու դեռ էլի քանդելուց է խոսում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ Ակոպյան