Լրահոս
Կարևոր


5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր Ավետիսյան

Քաղաքականություն

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր Բիշքեկում ՇՕՍ երկրները և նրանց համախոհները Ռուսաստանի գլխավորությամբ երկու շատ կարևոր մեսիջ են ուղարկում մարդկությանը կամ ավելի ճիշտ՝ Արևմտյան էլիտաներին՝ 1-ին՝ ՄԱԿ-ը ոչ թե պետք է լինի Արևմտյան գերտերությունների գործիքը, այլ պետք է նպաստի, որպեսզի աշխարհում ձևավորվի երկբևեռ քաղաքական համակարգ, քանզի այլևս ոչ միայն Ռուսաստանը, նաև Չինաստանն է բացեիբաց հայտարում, որ աշխարհը այլևս երկբևեռ է, իսկ այն պետությունները, որոնք դեռևս բացեիբաց սա չեն հայտարարում, ոչ թե չեն ցանկանում, այլ դեռևս այդքան քաղաքական համարձակություն չունեն, բայց հոգու խորքում և հաճախ նաև իրենց քայլերի մեջ ցույց են տալիս իրենց պահվածքը, որ այո՝ աշխարհը պետք է լինի երկբևեռ, և 2-րդ կարևորագույն մեսիջը՝ Եվրասիական պետութունները փաստացի հայտարարում են, որ Արևմտյան գերտերությունները չպետք է միջամտեն Եվրասիական պետությունների միջև առկա կոնֆլիկտների մեջ, և առհասարակ գեոպալիտիկ խնդիրների տեսանկյունից Եվրասիան պետք է ինքը իր խաղացողներով լուծի իր պրոբլեները։

Սա նշանակում է, որ Ռուսաստանի այն տեսակետը, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ և ռեգիոնալ խաղացողները իրենք պետք է իրենց միջև լուծեն իրենց կոնֆլիկտները առանց ամերիկյան և արևմտյան գերտերությունների միջամտության, ոչ միայն Ռուսաստանի օֆիցիալ դիրքորոշումն է, սա նաև արդեն Եվրասիական պետությունների մեծամասնության դիրքորոշումն է։

Եվ այս ֆոնին է, որ Թուրքիան հայտարարում է, որ ինքն այլևս իր համար պրեարիտետ չի համարում Եվրամիության անդամ լինելը, Ադրբեջանը հայտարարում է, որ կկասեցնի կամ առհասարակ դուրս կգա Եվրախորհրդից, և ստեղծվում է մի իրավիճակ, որ միայն Հայաստանն է այս տարածաշրջանում Արևմտյան կողմնորոշում ակնհայտ դրսևորում, ավելին՝ այսօրվա հայտարարությունների հիմնական հակառակորդ Միացյալ Նահանգների նախագահի անունն էլ բերում և գրում է իր սահմանին, խոսքը Թրամփի ուղու մասին է։

Մենք որպես ժողովուրդ և պետություն պետք է վերջապես հասկանանք, որ մենք ապրում ենք տարածաշրջանում, որտեղ կան բացի մեզանից ևս այլ պետություններ, մեզանից նաև ուժեղ, ավելի մեծ, ավելի բարձր դիմադրողականությամբ, և այլն, և այլն, և այլն։

Եվ մենք չենք կարող մեր անվտանգությունն ու մեր ցանկաութունները կառուցել այնպես, որ դրանք բավարարեն միմիայն մեզ, մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ է ուզում մեր շրջապատը, մեր շրջապատի խոշոր խաղացողները և մեր շահերը այնպես կառուցենք, որ չհակադրվեն մեր շրջապատի շահերի հետ, հակառակ պարագայում մենք կդառնանք իզգոյ շրջապատում, թշնամի՝ մեր բարեկամների շրջապատում, և մեզ հենց մեր բարեկամներն ու հարևանները կպատժեն նրա համար, որ մենք խախտում ենք ընդհանուր պատկերացումներն ու կոնցեպցիան, և սա կոչվում է գեոպալիտիկա, սա կոչվում է քաղաքագիտություն, որով որպես կանոն հաջողակ երկրներում զբաղվում են խելացի մարդիկ, մարդիկ, ովքեր կարողանում են պոպուլիզմից, անձնական ամբիցաններից դուրս գիտական թեզերով նաև հիմնավորել իրենց պետական շահերը և առաջնորդվել բացառապես հենց այդ պետական շահերով՝ թույլ չտալով, որ սեփական երկիրը դառնա գործիք այլ պետությունների՝ մեր դեպքում կոնկրետ Արևմուտքի գեոպալիտիկ շահերի համար։

5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ, որովհետև Արևմուտքն ամեն ինչ անելու է, որպեսզի փչացնի հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանը դարձնի Ռուսաստանի համար պոտենցիալ կամ իրական թշնամի պետություն, իսկ հիմա արդեն ձեր աչքով եք տեսնում, որ 2 լարի վրա խաղալ հնարավոր չէ, տեսնում եք նաև գերհզոր պետությունների հայտարարությունները և այն ինչ տեղի է ունենում աշխարհում, հետևաբար այսօր Հայաստանում կա մեկ քաղաքական հարց՝ Հայաստանը երկու լարի վրա այլևս չի կարող խաղալ, հիմա մենք գնում ենք Արևմուտք, թե՞ կանգնում ենք Ռուսաստանի կողքին։

Բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ հնարավոր է 2 լարի վրա խաղալ, նրանք պարտվեցին և հիմա նրանք էլ պետք է կողմնորոշվեն, եթե շարունակելու են պնդել, որ հնարավոր է 2 լարի վրա խաղալ, ուղղակի Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվում, ապա նրանք կամ տգետ են կամ ընդամենը ուզում են ժուլիկությամբ իշխանության գալ՝ թքած ունենալով մեր պետության անվտանգության վրա։

 Դրա համար արդեն բոլորը պետք է հստակ հայտարարեն իրենց դիրքորոշումը, իրենք ուզում են Հայաստանը տանել Արևմուտք և դարձնել գործիք գեոպալիտիկ խաղում այնպես ինչպես Ուկրաինան է, Մոլդովան է և մյուս պոսովետական երկրները, որոնք կփորձեն շարժվել դեպի Արևմուտք, թ՞ե ցանկանում են, որ Հայաստանը ամուր կանգնի Ռուսաստանի կողքին, լուծի իր անվտանգության խնդիրը և սկսի զարգացնել սեփական սուվերեն, անկախ պետությունը, մնացած բոլոր խոսակցությունները անիմաստ են և ժամանակավրեպ։

Մհեր Ավետիսյան 

Գազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԳորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԱրտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԵվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը