Լրահոս
Կարևոր


Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական սոցիալ-տնտեսական բռնկումները վաղուց և արագորեն մարել են: Թեպետ, ինչո՞ւ միայն սոցիալ-տնտեսական: Հուզական-ցուցադրական դրսևորումներն էլ են մարել: Ե՞րբ է վերջին անգամ Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ հանրությանը «մատնասրտիկ» ցուցադրել: Իսկ իմա՞ստը: Ընտրությունները վաղուց ավարտվել են: Ինքն իր պաշտոնն ու իշխանությունը, թեկուզ 49 տոկոս ձայներով, պահպանել է: Գրեթե բոլոր ընդդիմադիր լիդերներին ուղիղ հրահանգով բանտ է ուղարկել: Բայց այս անդրադարձում չենք խորասուզվի քաղաքական վայրիվերումների ու պղտոր ալիքների մեջ: Հակառակը՝ շատ հողեղեն, անգամ կենցաղային իրողություններ եկեք դիտարկենք ու արձանագրենք, որ կյանքը վերադարձել է քպական «բնականոն հուն»: Այն է՝ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, այլևս չեն «սիրում բոլորիդ», ոչ էլ՝ խոնարհվում են բոլորիդ առաջ: Ու առհասարակ, ոչ էլ ընդհանրապես հետաքրքիր է ժողովուրդն իրենց: Չնայած, այս վերջինը, կներեք, մի փոքր չափազանցրեցինք, տաքացանք, ինչպես ասվում է: Չէ, Փաշինյանին ու իր իշխանությանը հետաքրքիր եք, սիրելի հայրենակիցներ, բայց հետաքրքիր եք... բացառապես որպես «տուգանքի մատերիալ» ու հարկային, գնաթանկացումային, կներեք, «կթման» օբյեկտ:

Մի պահ մտովի հետ գնանք դեպի նախընտրական շրջան: Տեսեք, բյուջեով կենսաթոշակի բարձրացում նախատեսված չէր: Ավելին, հենց Փաշինյանն ասում էր (կհիշեք), որ եթե թոշակները մի փոքր բարձրացնեն, բյուջեն անկարկատելի ճեղքվածք կստանա, ի լրումն՝ համոզում էր, որ թոշակառուները չգիտեն, թե ինչի վրա ծախսեն հնարավոր ավելացվելիք գումարը: Հա, բայց ընտրությունների նախաշեմին կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացրեց: Այդ հետո պիտի պարզվեր ու պարզվեց, որ տվյալ բարձրացման հետևանքով մեծ թվով հայրենակիցներ սոցապահովության նպաստներից զրկվեցին: Պատճառաբանությունը շատ պրոզայիկ էր. կենսաթոշակների բարձրացումից իրենց եկամուտներն աճել են, ուստի, մնաս բարով նպաստ: Ու ստացվեց, որ թոշակների բարձրացմամբ անակնկալ ուրախացած մարդիկ ավելի շատ վնաս կրեցին: Սա՝ դեռ աճած գները, թանկացումները չհաշված: Իսկ եթե դա էլ հաշվենք, ապա էլ ավելի ակնհայտ է դառնում, որ կենսաթոշակի «անակնկալ» բարձրացումն ընդամենը էժանագին ընտրակաշառքի դեր էր կատարում ու զուտ նախընտրական երևույթ էր:

Հա, բայց եթե բարձրացված 10000 դրամը իշխանությունը կարող է այլ տարբերակներով «հետ ստանալ», ապա նաև այդ 10000-ի համար Փաշինյանի ու նրա ՔՊ-ի օգտին քվեարկածները չեն կարող իենց «ձայները» հետ վերցնել: Եթե, իհարկե, չհետևեն նույն Փաշինյանի գործնական խորհրդին՝ «դուրներդ չի գալիս, հեղափոխություն արեք»:

Բայց շարունակենք, մանավանդ, որ մենակ թոշակների հարցը չէ:

Գնալով ավելի ու ավելի հաճախակի են դառնում բողոքները, տրտունջները, այսպես ասած, «ձրի առողջապահության» հետ կապված: Գնալով, բնականաբար, ավելի շատ են խնդիրներ ծագում: «Ձրին» աստիճանաբար վերածվում է համավճարի, դա էլ, կարելի է չկասկածել, ժամանակի հետ կդառնա լրիվ վճարովի: Ինչևէ, պարզ է միայն այն, որ Փաշինյանին ձայներ բերած այդ նորամուծության հետ կապված՝ ընտրություններին հաջորդող այս ժամանակահատվածում ամեն ինչ չէ, որ հարթ է, եթե առհասարակ այդտեղ որևէ հարթ հանգամանք կա:

Հաջորդը. Փաշինյանը նախազդեց, որ ջուրը շուտով կտրուկ կարող է թանկանալ: Այսինքն, ջրի սակագինը կարող է նկատելի աճել: «Մարդիկ մտածում են՝ դե, ջուր ա էլի, ի՞նչ առանձնահատուկ բան կա»։ Այսօր Հայաստանում ջրի սակագները արտահայտում են մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ։ Մենք ապրում ենք Հայաստանում, որը խորհրդային հետագիծ ունի, որտեղ արձանագրված է եղել, որ ջուրը ձրի է կամ շատ էժան է, բայց ջուրը ձրի կամ շատ էժան չի եղել երբեք... Նախ պետք է օբյեկտիվ սակագին որոշել և անդրադառնալ, թե այդ սակագնի որ մասը, ով ինչպես պետք է վճարի»,-բառացի ասաց Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է սա նշանակում: Սա գործնականում նշանակում է, որ, ըստ ՔՊ ղեկավարի, ջրի գինը լավը չէ, պետք է վերանայել, շատ էժան է, ինչո՞ւ պիտի այդքան էժան լինի ջուրը: Հա, էլի: Ի դեպ, հավելենք. հապա օ՞դը: Այսինքն, ինչո՞ւ է այն անվճար: Անխոս՝ ապրում ենք հեքիաթային պայմաններում, որոնք նկարագրված են Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հեքիաթում: Հիշո՞ւմ եք. «Այն բանից հետո, երբ բարձրացրեցինք օդի հարկը, սկսել եք քիչ շնչել..., դա վրդովեցուցիչ է»,- հպատակների վրա բղավում էր իշխան Լիմոնը:

Լավ, մի պահ Փաշինյանին հանգիստ թողնենք: Ջանի Ռոդարիին էլ:

Մեկ ուրիշ քպական հայտարարում է, թե Հայաստանը չի կործանվի, եթե գազը կտրուկ թանկանա, ժողովուրդը կվճարի, փող էլ կունենա: Թե որտեղից կունենա, հայտնի չէ: Ի վերջո, ժողովուրդը, ի տարբերություն քպականների, պարգևավճարախեղդ չի լինում:

Բայց, ոնց հասկացանք, առանց Փաշինյան չի ստացվում, քպականները իրենց շեֆին «վազանց անել» չեն կարող: Եվ ուրեմն, վերադառնանք Փաշինյանին: Հիշո՞ւմ եք, որ Ադրբեջանից մի քանի ցիստեռն բենզին էին բերել (առանձին մեկնաբաններ դա բնորոշեցին որպես Ալիևի յուրովի նախընտրական աջակցություն): Հիշո՞ւմ եք, որ Փաշինյանը գնում էր բենզալցակայաններ, աշխատողներից ուզում էր ճշտել, ավելի ճիշտ՝ բառ կորզել, թե «բենզինն էժանացե՞լ է, ժողովուրդ»: Հա հարցնում էր՝ իջե՞լ ա, բենզինի գինը իջե՞լ ա... Հետո էլ համոզում էր, որ ասեն՝ եթե չի իջել, գոնե չի էլ բարձրացել: Հա, էկոնոմիկայի նախարարն էլ թվախեղդ էր անում, թե իրականում այսքան ու այդքան դրամով բենզինն էժանացել է: Իսկ հիմա՝ ընտրություններից հետո, բենզինի լիտրը միջինը 70-80 դրամով թանկացել է (որոշ դեպքերում՝ նաև մինչև 100 դրամով): Սա մոտավորապես 20 տոկոս է: Ու գնալով թանկանում է: Ու ամեն ինչն է թանկանում: Ու դեռ թանկանալու է: Բայց Փաշինյանը հաստատ չի գնալու բենզալցակայանի՝ թանկացած թվերով ցուցանակի մոտից «սրտիկ անելու»: Իրեն թանկացած բենզինն՝ ի՞նչ: Թանկացած բենզինից օգտվողները՝ ի՞նչ

Լավ, եկեք մի պահ ժապավենը մտովի հետ պտտենք ու շատ հասարակ ձևով քննարկենք չափազանց պարզ, նույնիսկ պարզունակ հարց. եթե ընտրություններից առաջ, նախընտրական շրջանում Փաշինյանը, քպականները հայտարարեին, որ ընտրություններից հետո պիտի ջուրը թանկանա, պիտի նպաստները «կտրեն», բենզինը պիտի թանկանա, գազն էլ՝ կտրուկ թանկանա, ապա իրենք կըտրվեի՞ն: Թեկուզ վարչական ռեսուրսով, ամբողջ խմբակցության քվեները գողանալով: Այն «մեջքը ծուռ» 49 տոկոսը կստանայի՞ն: Իհարկե՝ ո՛չ: Չէին ընտրվի, 49 չէ, 19 տոկոս չէին ստանա:

Հասկանալի է, որ հարցը հռետորական է: Հասկանալի է, որ նորմալ հասարակությունները իշխանություն են ձևավորում, իշխանություն են ընտրում ոչ այն բանի համար, որ ավելի վատ ապրեն, քան նախքան այդ: Բայց մեր պարագայում, կարծես, այդ «հասկանալիությունները» չեն գործում: Անհասկանալի են:

Մարդը բացեիբաց հայտարարում է, թե նոր տարածքային զիջումներ է անելու: Դրանից ուրախացողներ են գտնվում: Մարդկանց պարզ բացատրում են, որ թոշակի բարձրացումը կարճաժամկետ էֆեկտի, իրենց ձայներն ու հույզերը «գրպանելու» համար է, ձեռքները թափ են տալիս ու... հետո բողոքում, որ իրենց «քցեցին», նպաստից զրկեցին, գներն են աճում, երրորդը, չորրորդը:

Կարելի է երկար զարմանալ այդ երևույթի, նման դրսևորումների վրա: Կարելի է ավելի գեղարվեստական ու պաճուճագալար արտահայտություններ շարադրել, սակայն անողոք իրականությունը ավելի շատ չոր արձանագրում է պահանջում. «բոլորիդ սիրում եմ»-ները պրծան, «մատնասրտիկները» դարձան սոցիալական ծանրագույն հարվածներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն Մարուքյան