Լրահոս
Կարևոր

«ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր

Հասարակություն

«Փաստ»-ը գրում է․

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը կնքել են համագործակցության հուշագիր, որի հիմնական նպատակն է Հայաստանում խթանել սպորտի զարգացումն ու առողջ ապրելակերպի տարածումը։


Համատեղ նախաձեռնության շրջանակում կողմերը ծրագրում են իրականացնել տարբեր ձևաչափերի մարզական միջոցառումներ, մրցաշարեր, առաջնություններ, ինչպես նաև կրթական ու սոցիալական ծրագրեր, սեմինարներ և հանրային ակցիաներ։

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանը նշել է, որ 2025 թվականի ապրիլի 4-ից գործող հիմնադրամի գլխավոր առաքելությունն է նպաստել Հայաստանի մարզերում սպորտի զարգացմանը և սպորտով զբաղվելու կարևորության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ հիմնադրամի խոշորագույն ծրագրերից է Արթիկի շրջանի Փանիկ գյուղում կառուցվող «ՆԱՎ» բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնը, որտեղ երեխաները մարզումներին զուգահեռ ստանալու են համապարփակ կրթություն։

Возможно, это изображение текст

Հիմնադրամն աջակցում է նաև պարասպորտով զբաղվող երեխաներին՝ տրամադրելով կրթաթոշակներ, և կազմակերպում է ծանրամարտի մրցաշարեր, որոնցից ամենասպասվածը դեկտեմբերի 6-ին կայանալիք «Avdalyan Legacy Cup» միջազգային մրցաշարն է՝ Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների հետ համատեղ։ Ավդալյանը հավելել է, որ նախատեսվում է մարզադպրոցներ ու ծանրամարտի մարզադահլիճներ կառուցել հատկապես սահմանամերձ գյուղերում, որտեղ առկա է մեծ ներուժ, սակայն չկան անհրաժեշտ պայմաններ։

Անդրադառնալով նոր ձևավորված գործընկերությանը՝ Նազիկ Ավդալյանը բարձր է գնահատել «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ի նման կայացած և հզոր ընկերությունների ներգրավվածությունը սպորտի ոլորտում։ Նա ընդգծել է, որ սպորտը երկրի համար ունի թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական մեծ նշանակություն և ծառայում է որպես «փափուկ ուժ», հետևաբար չափազանց կարևոր է գործարար աշխարհի մասնակցությունը ոլորտի զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընկերությանը համատեղ ծրագիր սկսելու համար՝ նա շեշտել է, որ հայ ազգը ֆիզիկապես ուժեղ է և սպորտային, իսկ մեր մարզիկների հաջողությունները միջազգային ասպարեզում երկրի ամենաուժեղ կողմերից են։

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանն իր հերթին նշել է, որ ընկերությունը, կարևորելով հասարակության մեջ մարզական, մշակութային և սոցիալական ծրագրերի զարգացումը, որոշել է աջակցել այս նախաձեռնությանը։ Համագործակցությունը չի սահմանափակվելու միայն ֆինանսական աջակցությամբ. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը պատրաստ է կիրառել դեղագործության ոլորտում իր 30-ամյա փորձը մարզիկների վերականգնման, ճիշտ սննդակարգի, սննդային հավելումների և բժշկադեղագիտական պատշաճ աջակցության ապահովման գործում, ինչը թույլ կտա նվազեցնել վնասվածքները և երկարաձգել մարզիկների կարիերան։

Մացակյանը սպորտը անվանել է «սոցիալական վերելակ»՝ ընդգծելով, որ մարզերում պայմանների բացակայության պատճառով երկրի սպորտային պոտենցիալի երկու երրորդը մնում է չօգտագործված։ Նա վստահություն է հայտնել, որ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ հնարավոր կլինի հասնել մեծ հաջողությունների։ Կողմերը այս համագործակցությանը մոտենում են երկարաժամկետ հեռանկարով՝ նպատակ ունենալով կյանքի կոչել նախանշված բոլոր մարզական, կրթական և առողջապահական ծրագրերը։

Պայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԱմեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը