Լրահոս
Կարևոր

Այս իրավական ֆարսը ձեր և ԱԱԾ մանուկ ղեկավարի հետ միասին կհասնի մինչև Եվրոպական դատարան, ես դա խոստանում եմ, եթե դա ինձ համար նույնիսկ կյանք արժենա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն

Ինձ համար կարևոր է, որ այս իրավական ֆարսը ձեր և ԱԱԾ մանուկ ղեկավարի հետ միասին հասնի մինչև Եվրոպական դատարան, ես դա խոստանում եմ, եթե դա ինձ համար նույնիսկ կյանք արժենա: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երբ ԱԺ-ն քննարկում էր ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հետապնդման ենթարկելու մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը:

«Ինչ էլ անեք, ինչ ռեպրեսիաների էլ գնաք, մեռնելու վերջին շնչիս ասելու եմ այն, ինչ մտածում եմ»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ այս ամենը սկսվեց, երբ Ծառուկյանը քննադատեց իշխանությանը, և մեկ կենտրոնից հրահանգված բոլոր պատգամավորները, մարզպետները, ավագանու անդամները, «հորքուրի գանձերը», բոլոր «կոֆե եփողները» հետո սոցիալական ցանցում հայհոյանքներ հնչեցրին:

Նա նշեց, որ 13 տարի է` իր հայտարարագիրը տպված է և վերջին ինը տարվա մեջ ոչ մի «ստրոչկա» չի փոխվել: «էդ որ ինչ-որ ահագնացող ձայնով տեքստեր են կարդում, Նաիրա Զոհրաբյանի միլիոնները, Դուք դերասան եք, թող հանձնարարեն Ձեզ, Դուք կարդաք: Տեղից չբղավեք և նստեք Ձեր տեղը, թե չէ Ստանիսլավսկու նման քիչ է մնում ասեմ՝ նե վերյու: Իմ հայտարարագրից ես չեմ հրաժարվում, իմ հայտարարագիրը շատ ավելի համեստ է, քանի մի քանի տարի հետո շատ պաշտոնյաների հայտարարագրեր»,-ասաց նա:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական կեղտոտ հաշվեհարդար, կեղտոտ պատվեր է կատարվում և դիմեց գլխավոր դատախազին. «Դուք` որպես մասնագետ, Ձեր քաղաքական մահկանացուն կնքեցիք, մենք սկսում ենք անվստահություն հայտնելու գործընթաց, Դուք միշտ կեղտոտ քաղաքական պատվեր եք կատարել: Խմբակցությունում երկու կարծիք կար Ձեր մասով, մի մասը ասում էր` պարկեշտ մարդ է, թույլ չի տա, որ իրեն էսպես կեղտոտ ու անբարո ձևով օգտագործեն, ասում էին, որ Դուք կընտրեք պաշտոնը վայր դնելու ճանապարհը, և Ձեր դեմ գործեր կհարուցվեր, բայց ինձ թվում էր` պատրաստ կլինեիք դրան: Դուք ունեիք շանս` ընտրելու մնալու պրոֆեսիոնալ և բարոյական մարդ մնալու տարբերակը, Դուք ամենավատթարագույն տարբերակն ընտրեցիք` ոչնչացրիք Ձեզ` որպես մասնագետ և կատարեցիք այսօր Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական պատվեր, ինչպես ժամանակին կատարել եք նախորդ իշխանության քաղաքական պատվերը մեր գործընկեր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Մենք սկսում ենք Ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց, մտքներովդ չանցնի, որ կարող եք մեզ վախեցնել, Դուք մեզ բյուրեղացրիք: Դուք կատարում եք քաղաքական պատվեր, և Դուք պատասխան եք տալու, եթե ոչ այսօր, ապա վաղը, իսկ այդ վաղը շատ ուշ չի լինելու»:

Նարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ ՄխիթարյանԿա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ Ղազինյան