Լրահոս
Կարևոր


Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին

Ֆոտո

 

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին՝ հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Շատերին թվում է, շատերի կողմից ներկայացվում է, թե դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդիմության, գեներալների, նրա բոլոր ընդդիմախոսների ցանկությունն էր, բայց դա թյուր տպավորություն է։ 2020 թ․ նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կախված էր բառացիորեն մազից։ Այսօր հարթակում կանգնած ընդդիմադիրները չկարողացան կտրել այդ մազը, փոխարենը՝ Փաշինյանն այն կարողացավ դարձնել պիրկ պարան և իր գրեթե ընկած իշխանությունը բարձրացրեց պարանն ի վեր։

Այդ պիրկ պարանը, որը սկզբում նման էր նրա իշխանության մահվան տեսիլքին, դարձավ այդ նույն իշխանության ամրապնդման միջոցը․ Նիկոլ Փաշինյանը պահպանեց իշխանությունը՝ մահվան տեսիլ դարձնելով արդեն Հայաստանի կյանքը՝ սեփական իշխանության փոխարեն՝ զոհելով Հայաստանի ներկան ու ապագան։

Նա նոյեմբերի վերջին ներկայացրեց վեցամսյա ճանապարհային քարտեզ և ընդդիմադիրների օգնությամբ հասավ իր ուզածին՝ 6 ամիս անց անցկացնում է ընտրություններ, որոնց արդյունքներով իշխանություն պահպանելը լինելու է բարդ, բայց ոչ՝ անլուծելի խնդիր, ինչպիսին էր իրավիճակը նոյեմբերի 10-ին։

Նիկոլ Փաշինյանը կարողացավ հաղթահարել իր իշխանության համար անլուծելի թվացող ճգնաժամը, նրա դեմ պայքարողներն իրենց գործողություններով, բայց ավելի շատ անգործությամբ՝ իշխանությունը նվիրեցին Փաշինյանին և այլևս խաղալու են ոչ թե նրա «անհապաղ հեռացման» խաղը, այլ առևտրի մեջ են մտնելու նրա իսկ հետ՝ նոր քաղաքական վերադասավորումներում իրենց մասնաբաժինն ունենալու համար։ Նիկոլ Փաշինյանը՝ պարտվելով պատերազմում, կարողացավ թեկուզ իրավիճակային հաղթանակ արձանագրել այդ նույն պարտության համար իր դեմ պայքարողների նկատմամբ։

Սա իրականություն է, որը հնարավոր չէ թաքցնել անգամ ամենապաթետիկ ու հուզիչ ընդդիմադիր ելույթում, սա փաշինյանական իրականությունն է, որը կերտվեց անցած մի քանի ամիսներին, նաև նրա դեմ պայքարողների ակտիվ կամ պասիվ մասնակցությամբ։

Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերին ունենալով ամեն օրվա հետ փլվող իշխանություն, ներկայացրեց իր օրակարգը և հաջորդող ամիսներին քաղաքական դաշտին պարտադրեց այն ու շարունակելու է պարտադրել նաև արտահերթ ընտրություններում։ Դրանք Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան իշխանությունը պահպանելու միջոց են, որքան կապիտուլյացիայի ու դավաճանի խարանից ազատվելու հնարավորություն։ Եվ նա բոլոր հնարավոր միջոցներով կեղծելու է ընտրությունները՝ ոչ միայն իր քաղաքական ուժի համար բարձր տոկոսներ ապահովելու, այլ նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ հնարավորինս մեծ թվով հանցակիցներ ունենալու համար։

Անկախ նրանից՝ ինչ ծրագիր է ներկայացնելու Փաշինյանն ընտրողներին, նա խորհրդանշում է պարտությունն ու կապիտուլյացիան, և նրա օգտին քվեարկված ձայները նշանակելու են, որ այդքան թվով ՀՀ հպարտ քաղաքացիներ համաձայն են ու արդարացնում են Արցախի 80 տոկոսի հանձնումը, 5000-ից ավելի զոհերը՝ անցյալում, և ադրբեջանաթուրքական բարեկամությունը՝ ապագայում։

Հունիսի 20-ի ընտրությունները լինելու են ոչ միայն ու ոչ այնքան իշխանության մասին։

Դրանք լեգիտիմացնելու են պարտությունն ու կապիտուլյացիան։ ԿԸՀ-ի պսպղուն թվերի ու միջազգային կառույցների դրվատանքի ներքո։

Իսկ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողները, հնարավոր է՝ հնարավորություն ստանան շարունակելու նրան դավաճան անվանել՝ արդեն ոչ թե փողոցում, այլ ԱԺ բարձր ամբիոնից։ Դրանից ոչինչ չի փոխվի, բայց տեսարանը կդառնա ավելի դիտարժան»:

Ավելին...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան«Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն