Լրահոս
Կարևոր


«Պետք է մերժե՛լ անգլո-շվեդական AstraZeneca մահացու պատվաստանյութը». Խաչիկ Ասրյանի կոչի արձագանքները

Հասարակություն


«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը  կոչ է արել  Մերժե՛լ անգլո-շվեդական AstraZeneca մահացու պատվաստանյութը՝ նախապատվությունը տալով բացառապես ռուսական Спутник V-ին։ Նա  իր  ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ  ներկայացրել է, թե  Հայաստան բերվեղ AstraZeneca պատվաստանյութը ինչ վտանգներ է պարունակում․  «Մեկ շաբաթ առաջ Հայաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստան է ներմուծվել անգլո-շվեդական համատեղ արտադրության հակակորոնավիրուսային AstraZeneca պատվաստանյութը: Մի պատվաստանյութ, որը՝
● Հայտնի է մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վնասակարությամբ:
● Մարդկանց կյանքեր փրկելու փոխարեն՝ աշխարհի տարբեր երկրներում պատճառ է դարձել տասնյակ ու հարյուրավոր՝ միանգամայն առողջ մարդկանց մահվան:
Այդ պատվաստանյութի վտանգավորությունն այնքան ակնհայտ է, որ անգամ Եվրամիության երկրներն են ստիպված եղել արգելել՝ 55-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստել մահաբեր այդ պատվաստանյութով, քանի որ այն առաջացնում է արյան թրոմբոզ և հանգեցնում անժամանակ մահվան:
Մահացու այդ պատվաստանյութի փոխարեն՝ ամբողջ աշխարհն՝ այդ թվում Եվրամիության զարգացած երկրները, արձանագրում են Ռուսաստանում ստեղծված և արտադրվո՛ղ Спутник V հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը՝ համաշխարհային աղետ դարձած համաճարակի դեմ պայքարում»:


Այս  հայտարարությունը ֆեյսբուքյան օգտատերերը անարձագանք չեն թողել։  Օգտատեր Լիլի  Աբովյանը  գրել է, որ համակարծիք է Խաչիկ Ասրյանի հետ  և   ռուսական  Спутник V  պատվաստանյութ  ձեռք բերելու փոխարեն  մեր իշխանությունները կրկին հակառուսական  քաղաքականություն են վարում․ «2018 թվականից մինչ օրս մենք ականատես ենք լինում, թե ինչպես է գործող իշխանությունը հակառուսական քաղաքականություն վարում, որի միակ տուժող կողմը հանդիսանում է երկիրն ու ժողովուրդը... Պարոն Ասրյան այս մարդիկ ի վիճակի չեն գիտակցելու, որ սեփական աթոռից ու գրպանից թանկ են մարդկային կյանքերն ու երկրի ապագան... իհարկե ես կիսում եմ ձեր կարծիքը Спутник V պատվաստանյութի մասով, բայց երկրի գլուխ կանգնած տկար զանգվածը դա չի հասկանում»։

Ֆեյսբուքյան  օգտատեր Մարինե Հավհաննիսյանն էլ սա համարում  է պետության  ամենամեծ ձախողումը․ «Հայաստանը իր պատմության մեջ դեռ ոչ մի անգամ այս կարգի ձախողված չէր եղել հնարավոր բոլոր ոլորտներում... անգամ այդչափ սուր ահազանգերից հետո, անգամ իմանալով, որ վերոնշյալ պատվաստանյութը վնասակար է մարդու կյանքին և առողջությանը, անթիվ մահվան դեպքերից հետո էլ այս անուղեղները շարունակում են վարել նույն անգլոհպատակ քաղաքականությունը թքելով ժողվրդի կյանքերի վրա.... միակ խելամիտ լուծումը հայ-ռուսական արդար համագործակցությունն է և Sputnik V-ի կիրառումը կորոնավիրուսի դեմ պայքարում»։

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր Կարեն Հովհաննիսյանն էլ պարզապես  զարմացել է այն հանգամանքից, որ Հայաստանում ուզում են պատվաստել այն պատվաստանյութ, որը աշխարհի մի շարք երկրներ մերժում են․ «Ուղղակի ապշել կարելի է. Տարբեր երկրներից ահազանգում են, որ այս պատվաստանյութից մարդիկ են մահանում, մեր մոտ ուզում են պատվաստել հենց այդ պատվաստանյութով, իհարկե, պետք է մերժել ու նախապատվությունը տալ ռուսականին!!»։

Անդրանիկ Սարգսյանն էլ գտնում է, որ սա  այ  դեպքն է երբ  ողջ ազգով պետք է պայքարենք քանի որ  բոլորիս  կյանքն է  վտանգված․ «Չեմ հասկանում ինչ է էդ մարդկանց ուզա՞ծը հիմնովին ժողվորդին սպանե՞ն նստե՞ն մի կողմ։ Սա են դեպքնա երբ պիտի բոլորով պայքարենք ու թույլ չտանք նման կերպ վարվեն : Ինչի են ուզում»։

Աննա Մկրտչյանն էլ գրել է, որ   այս ապիկար իշխանությունները ոչնչացրել են մի ամբողջ սերունդ, հիմա էլ  որոշել են, որ այս ձևով պետք է ազատվեն մարդկանցից․ «Ամբողջ աշխարհի ստատիստիկան ցույց է տալիս, որ այդ պատվաստանյութը ավելի շուտ է սպանում մարդկանց քան կորոնավիրուս հիվանդությունը և մեր ապիկար իշխանության ներկայացուցիչները որոշել են, որ պետք է հենց այդ պատվաստանյութը ձեռք բերել, երևի քիչ էր այն, որ մի ամբողջ սերունդ  ոչնչացրին, հիմա էլ որոշել են, որ այս ձևով պիտի մարդկանցից ազատվեն։ Ուղակի զարմանում եմ Նիկոլի ու իր թիմի վրա Ռուսաստանի հետ համագործակցելու  ու կորոնավիրուսը կանխարգելելու համար  շարունակում են վարել  անգլո-շվեդական քաղաքականություն...»։

Այս  գրառման մեկնաբանությունները ցույց են տալիս, որ մարդիկ  դեմ են անգլո-շվեդական  AstraZeneca պատվաստանյութին, նախապատվությունը տալով ռուսական արտադրության Спутник V-ին։  Մարդիկ  մեր ապրիար  իշխանությունների կողմից  արվող  այս  քայլը  որակում են  ձախողում և ցանկացած պարագայում պատրաստ են պայքարի դուրս գալ։ 

Սոնա Գիշյան



Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Բաց դռների մոտեցումը Ընկերության որդեգրած թափանցիկության քաղաքականության մաս է կազմում և ԶՊՄԿ ՓԲԸ-ն ակտիվացնելու է Ընկերության գործունեությանը ծանոթանալ ցանկացողների հետ շփումը Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով