ՌԴ ԱԽ քարտուղարը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն անհիմն մեղադրում Է Ռուսաստանին կիբեռգրոհների մեջ
Հասարակություն
ԱՄՆ-ն անհիմն մեղադրում է Ռուսաստանին իր ռեսուրսների վրա կիբեռգրոհների մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության Խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։
«Նրանք չեն ցանկանում համագործակցել մեզ հետ այդ ոլորտում՝ բացարձակապես անհիմն մեղադրելով մեզ իրենց ռեսուրսների վրա կիբեռգրոհների մեջ», - ասել է Պատրուշևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան նոր վարչակազմը հետաքրքրություն ունի կիբեռտարածությունում համագործակցության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի նկատմամբ: