Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն ունի 14 ներկայացուցիչ

 

Ապրիլի 3-ից Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը․ շուրջ 360 մարզիկ պայքարում է 20 մեդալային հավաքածուի համար:

Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն ունի 14 ներկայացուցիչ՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ), կանանց թիմում ընդգրկված են Իզաբելա Յայլյանը (55 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (+87 կգ):

Հայ մարզիկներից երկուսն արդեն ավարտել են ելույթները: Կանանց 55 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը պոկում վարժությունում գրանցել է 90 կգ արդյունք՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունն ավարտել է 105 կգ ցուցանիշով. երկամարտի 195 կգ արդյունքով Յայլյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

Տղամարդկանց առաջնությունում հայ մարզիկներից առաջինը պայքարի է դուրս եկել Ռաֆիկ Հարությունյանը, որը հանդես է եկել 81 կգ քաշային կարգի B խմբում: Երկամարտի 346 կգ արդյունքով (150 կգ + 196 կգ) Հարությունյանը B խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Բացի դրանից՝ հրում վարժությունում գրանցած արդյունքով հայ ծանրորդը երիտասարդների ռեկորդ է սահմանել և փոքր բրոնզե մեդալ նվաճել:


Ավելին․․․

Լրահոս
ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կայացել է Կոպիրկին-Ծառուկյան հանդիպումը Արմեն Սարգսյանը դիմել է Պուտինին, Մակրոնին ու Բայդենին «Խորհրդաժողով». Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. Իրողություններ և ռիսկեր Անի Պողոսյանի գեղեցիկ պարը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, պարզապես կփոթորկի ձեր հոգին Բարոյականության և իրականության սահմանագծին. ո՞վ կարող է պաշտպանել ռազմավարական դաշնակցին Մի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Աշոտյան Հայ ռազմագերիների վերադարձի հարցը քննարկվեց սուր ելույթներով. ԵԽԽՎ պատվիրակները պահանջում են խնդրի անհապաղ լուծում. Էդմոն Մարուքյան Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ Թովմասյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանի ծանրամարտի հավաքականին Այս «կինոյի» սցենարիստը հաշվարկել է Նիկոլի ծայրահեղ ոչ ադեկվատությունը. Սուրենյանց 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար կտեղադրվի. Արման Վարդանյան Տեսանյութ. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները. Մաս 9 (շարունակելի) ««ՁԵՐ ՔԱՅԼ»-ն այլևս ավարտված է, պարո՛ն Փաշինյան». Աննա Կոստանյան Մաս 9. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի) Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու»․ «Ժողովուրդ» «Հեղափոխությունից» հիասթափվածներն առաջիկա ընտրություններում կնախընտրե՞ն «Հայրենիքը» Տեսանյութ. Ռու­սաս­տա­նում ար­ձա­գան­քել են Խա­չիկ Աս­րյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը. պար­գև­ատ­րե­լու են Ի՞նչ է սպասվում վարկ վերցրած քաղաքացիներին Արցախում ապրելու և Արցախն ապրեցնելու ջատագով Մանե Թանդիլյանը կվերադառնա Հայաստան. ո՞ւմ ցուցակը կգլխավորի նա Ռուսաստանի ներկայությանը դեմ արտահայտվողներն ակամայից Հայաստան են հրավիրում թուրքերին. Էդուարդ Շարմազանով Սփյուռքի մեր հայրենակիցներին ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու վերաբերյալ Հայաստանը խաղաղության և կայունության կարիք ունի, որի անունը ԲՀԿ է Աղմկահարույց բացահայտումներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղ գտած այլանդակությունների մասին Բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, ապաշրջափակումը կործանարար կլինի Հայաստանի համար. Սարգսյան Ռու­սաս­տա­նում ար­ձա­գան­քել են Խա­չիկ Աս­րյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը. պար­գև­ատ­րե­լու են. «Փաստ»
Ամենադիտվածը