Ճապոնիայի վարչապետը կլինի աշխարհի առաջնորդներից առաջինը, ով անձամբ կհանդիպի Բայդենի հետ
Հասարակություն
Ճապոնիայի վարչապետ Յոսիխիդե Սուգան կայցելի Վաշինգտոն, որտեղ ապրիլի 16-ին բանակցություններ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
«Վարչապետ Սուգան կլինի առաջին օտարերկրյա առաջնորդը, ով անձամբ կհանդիպի նախագահ Բայդենի հետ»,-ասել է նա Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Երկու երկրների ղեկավարները մտադիր են քննարկել Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Ճապոնիայի քաղաքականության համակարգումը, Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը, կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի միջոցառումները և դրանով պայմանավորված ճգնաժամը: Նախքան Վաշինգտոն այցելելը, Յոսիխիդե Սուգան պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: