Լրահոս
Կարևոր

Ես իմ խոսքի տեր մարդ եմ. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

Վիդեո

Ես պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթացող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանների բողոքի քննությանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

«Նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության ծանրագույն բեռն է ամբողջ կյանքի համար, եւ ամեն մի քայլ անելուց մտածում ես, թե ինչպես կընկալվի եւ ինչ արձագանք կարող է ունենալ, որովհետեւ հասկանում ես, որ գտնվում ես հասարակության խոշորացույցի տակ, սա լրացուցիչ ինքնասահմանափակումներ է առաջացնում յուրաքանչյուր մարդու համար, ով բարձր պաշտոն է զբաղեցրել։ Ինձ համար համար դա մեծագույն պատասխանատվություն է՝ լինելով ՀՀ երկրորդ նախագահ եւ Արցախի առաջին նախագահ, թե ինչ վարքագիծ կդրսեւորեմ, եւ ինչպիսի հանրային արձագանք կլինի»,- ասաց երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ թե իր կողմնակիցների, թե մարդկանց կողմից, ովքեր իրեն չեն ընդունում, կա ձեւավորված մի կարծիք, որ ինքը խոսքի տեր մարդ է եւ երբեք պատասխանատվությունից չի խուսափի։

«Սա բրենդ է, որը ձեւավորվել է իմ կենսագրության եւ իմ անվան շուրջ։ Սա ինձ համար չափազանց մեծ արժեք ունեցող բրենդ է եւ որեւէ քայլ, որը կարող է այս ընկալման վերաբերյալ ինչ-որ տեղ կասկածներ առաջացնել, ուղղակի բացառվում է։ Ինձ համար տհաճ է, որ ես պետք է դատարանում կանգնեմ եւ այդ հանգամանքի կարեւորությունը փորձեմ բացատրել՝ օգտագործելով ինչ-որ բառապաշար»,- ասաց Քոչարյանը։

Նախագահող դատավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է տհաճ իր համար. «Դուք կանգնած եք պետության ամենակարեւոր ինստիտուտներից մեկի՝ դատարանի առաջ։ Մի պետության, որի գլուխը հանդիսացել եք երկար տարիներ, երկու պետականության առաջին դեմքն եք եղել եւ ներկայացրել եք ՀՀ-ն, սա կարեւոր չէ՞»։

«Ես չեմ ասել ,որ կարեւոր չէ, ասել եմ, որ տհաճ է, որովհետեւ ինձ թվում էր, որ դա այն բանն էր, որի բացատրության կարիքը չպետք է լինի՝ կենսագրությունից ելնելով։ Եթե ես փախչող մարդ լինեի, այդ կենսագրությունը չէի ունենա երբեք։ Գիտե՞ք՝ ժամանակակից հոգեբանությունը մարդու տեսակը բնորոշող բնավորությունն ավելի շատ բացատրում է բիոքիմիայով, այլ ոչ թե՝ դաստիարակությամբ։ Իսկ բիոքիմիան չի փոխվում, մարդ այնպիսին է, ինչպիսին կա»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ 1988 թվականից որեւէ մեկին առիթ չի տվել մտածելու, որ իր խոսքի տերը չի կարող լինել։

«Հարգելի դատարան, Դուք հիշո՞ւմ եք որեւէ մի դեպք, որ ես հակասել եմ ինձ, այսօր արել եմ մի հայտարարություն, հաջորդ օրն՝ ուրիշ։ Չկա այդպիսի բան»,- նշեց Քոչարյանը։

Նշենք, որ դատավորը հետաքրքրվում էր ՀՀ երկրորդ նախագահի վարքագծով՝ վարույթի ընթացքում։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը դատարանին ներկայացրեց , թե ինչ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանն անձնական երաշխավորություն ներկայացրած անձանց հետ։

«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներՀիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևըԵռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԵրկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանՀայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ ԿարապետյանՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքիՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ