Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Բաքու և ուղևորվել Ալիևի հետ հանդիպման
Հասարակություն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ի երեկոյան այցով ժամանել է Ադրբեջան: Լուկաշենկոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում: Այս մասին գրում է Mir24.tv-ն։
Նրան օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի կառավարական պատվիրակությունը և բելառուս պաշտոնյաները, որոնք Բաքու են ժամանել նախօրեին:
Նա հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ: