Լրահոս
Կարևոր


Մեդալներով և ոգևորող արդյունքներով. Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Եվրոպայի առաջնությունից

Սպորտ

 

Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսօր վերադարձել է Մոսկվայից, որտեղ կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է 8 մեդալ (երկամարտի):

Հավաքականի հետ Երևան են ժամանել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որոնք ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով Մոսկվայում էին և մրցավայրից հետևել են հայ մարզիկների ելույթներին: Հայաստանի պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայում ջերմ ընդունելության է արժանացել մարզաշխարհի ներկայացուցիչների, մեծաթիվ երկրպագուների կողմից:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, մեկնաբանելով հայ ծանրորդների ելույթները, ընդգծել է, որ արդյունքները գոհացնող են. «Մեր ծանրորդների ելույթները կարելի է փառահեղ անվանել: Կեցցե՛ն հայ մարզիկները, որ մեզ համազգային հպարտության զգացում են պարգևում: Առջևում Օլիմպիական խաղերն են, որոնցից չեմպիոնական ակնկալիքներ ունենք»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ մեր ընտրանու գրանցած ելույթները ցույց են տալիս՝ առաջիկայում այն կարող է դառնալ լավագույնն աշխարհում. «Հետևելով մեր ծանրորդների ելույթներին՝ հավատով ես լցվում. 2-3 տարի հետո այս հավաքականը, անկասկած, լինելու է աշխարհում ուժեղագույններից մեկը: Այսօր էլ հավաքականի անդամները շատ լավ մարզավիճակում են, բայց տարիների ընթացքում՝ փորձառություն ձեռք բերելուց հետո, մենք պայքարելու ենք բացառապես թիմային հաղթանակի համար: Լավ է լինելու, չկասկածեք և լցվե՛ք հավատով»:

Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ), մեկնաբանելովվ իր ելույթը, նշել է, որ ոսկե մեդալը լավ նախապատրաստության արդյունք է. «Նպատակս հենց չեմպիոնությունն էր: Լավ նախապատրաստությունը տվեց իր արդյունքը: Կրկնակի հաճելի է, որ այս քաշային կարգում երկրորդ տեղը ևս մենք զբաղեցրինք՝ ի դեմս Արսեն Մարտիրոսյանի: Մեր միջև մրցակցություն չկա»:

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ով այս առաջնության պոկում վարժությունում առաջին արդյունքը գրանցեց, իսկ հրումում 0 ստացավ, վստահեցրել է՝ նախքան ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերը լավ մարզավիճակ ձեռք կբերի. «Չեմ արդարանում, պարզապես չստացվեց այն, ինչի համար մեկնել էի առաջնությանը: Վնասվածքիս պատճառով չէի հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել, բայց չեմ հուսահատվում: Գիտենք այս անհաջողության պատճառը և շարժվում ենք դեպի Տոկիոյի Օլիմպիական խաղեր, որին արդեն 200%-անոց մարզավիճակով ենք մասնակցելու»:

 

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները երկամարտում նվաճել են 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Եվրոպայի չեմպիոն են դարձել Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Լիանա Գյուրջյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ)՝ բրոնզե:

 


Ավելին․․․

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ