Լրահոս
Կարևոր


Ո՞վ է Լելե Թեփեի օպերացիայի քաղաքական և բարոյական պատախանատուն, քանի՞ մարդ է այնտեղ զոհվել. Միքայել Մինասյան

ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վեհափառ Տե՛ր, Մայր Աթոռի մամլո դիվանից և մամուլից տեղեկացա, որ երեկ ընդունել եք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Վստահ եմ, որ այդ պատվին նա արժանացել է հաշվի առնելով նրա «հայանպաստ ու հայապահպան» գործունեությունը, և հատկապես վերջին շրջանում Արցախի «բուռն զարգացումը»:

Հուսով եմ՝ տեղյակ եք, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, չգիտակցելով ինչ «վեհ գործեր» է անում Արայիկ Հարությունյանը և չցանկանալով տեսնել դրա արդյունքները, շարունակում է բարձրացնել անհարմար հարցեր։

Վեհափառ Տե՛ր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք ապրում եք գիտակցելով Ձեր պատմական առաքելությունը և կարողացել եք վեր կանգնել աշխարհիկ ու անցողիկ մանր խնդիրներից, խնդրում եմ, հիշեք, որ մենք չունենք Ձեր լայնախոհությունը և մեզ հուզող հարցերի անպատասխան մնալը տանջում է մեզ:

Վստահ լինելով, որ անմահ պորտալարով կապված եք ժողովրդի հետ, փոխանցում եմ այն հարցերը, որ չեն թողնում մեզ գիշերները քնել, իսկ ցերեկները՝ հոգու խաղաղություն գտնել։ Եվ 6-րդ զգայարանով զգում եմ, որ հավատավոր հոտին տանջող այս հացրերը Դուք տվել եք նաև Արայիկ Հարությունյանին։

Անկասկած, Դուք նրան հարցրել եք.

-Ինչպի՞սն է եղել Արայիկ Հարությունյանի վերաբերմունքը նախապատերազմյա բանակցային գործընթացին, որից ոչինչ և ոչ ոք տեղյակ չէր, բայց բոլորն ամեն ինչ տեսան ու հասկացան։

-Շարունակո՞ւմ է նա մնալ այն կարծիքին, որ Արցախի օդը, ի տարբերություն 2016-ի, 100 տոկոսով պաշտպանված էր։

-Ո՞ւմ հրահանգով Արցախի ԱԽ քարտուղար նշանակեց Սամվել Բաբայանին, իսկ արտգործնախարար՝ Մասիս Մայիլյանին՝ պաշտոնապես տեղեկացված լինելով, որ նրանց երկուսի մուտքը Ռուսաստան 10 տարով արգելված է։ Ու եթե այդքան հիացած էր նրանց մասնագիտական որակներով՝ ինչո՞ւ պատերազմից անմիջապես հետո պաշտոնանկ արեց։

-Ինչո՞ւ էր Արայիկ Հարությունյանը 44 օր համաղեկավարում «հաղթելու ենք» հաղթաշավը, որն ավարտվեց խայտառակ կապիտուլյացիայով։ Ո՞վ էր նրան ստիպել կամ հրամայել ամեն օր նայել ժողովրդի աչքերին ու ստել «ռազմական հաջողությունների» մասին։

-Ի՞նչ ներգրավվածություն են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ռազմական գործողությունների հրահանգավորման և ծրագրման գործընթացում։

-Ո՞ւմ թույլտվությամբ է Նիկոլ Փաշինյանի կինն ազատ ելումուտ արել հրամանատարական գաղտնի կետ։

-Աննա Հակոբյանի կայացրած քանի՞ որոշման մասին է Արայիկ Հարությունյանը տեղյակ՝ զոհերի, անհետ կորածների թիվը թաքցնելուց մինչև ռազմական օպերացիաների հրահանգավորում։

-Ո՞վ է Լելե Թեփեի օպերացիայի քաղաքական և բարոյական պատախանատուն։ Քանի՞ մարդ է այնտեղ զոհվել, որքա՞ն տեխնիկա ենք կորցրել։

-Ո՞ւմ հրահանգով են Ստեփանակերտում հումանիտար աշխատանք կատարելու պատրվակով Արցախ ուղարկված ոստիկանները խաբեությամբ տարվել Շուշի:

-Ո՞ւմ հրահանգով է ոստիկանական մեծ խումբը տեղավորվել մշակույթի տանը՝ դառնալով թշնամու թիրախ և ո՞վ է հրահանգել գաղտնի պահել՝ երբ և ինչ ողբերգական հանգամանքներում են սպանվել մշակույթի տանը պահվող տղաները:

-Ինչո՞ւ չի հրապարակվում զոհերի և անհետ կորածների այս պահին հաստատված վերջնական ցանկը, որն Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ է:

-Ինչո՞ւ անգամ կապիտուլյացիայից հետո շարունակեցիք զիջել բուն Լեռնային Ղարաբաղի տարածքները։

- Ո՞վ է արգելել Զինված ուժերին խոցել Ադրբեջանի նավթագազային համակարգը, որը հասանելի է Պաշտպանության բանակին։

-Ո՞վ է որոշել հանձնել Շուշին և ինչո՞ւ։

-Ո՞ւմ հրահանգով է արգելվել փորձառու գեներալների, Արցախի ու Հայաստանի նախկին ղեկավարների ներգրավվումը պատերազմական գործողություններում։

-Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ եղել է, որ Նիկոլի Փաշինյանը հոկտեմբերի 19-ին մերժել է ավելի հայանպաստ տարբերակով պատերազմը կանգնեցնելու ՌԴ նախագահի առաջարկը:

-Նախքան ստորագրումը Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ եղել է կապիտուլյացիոն պայմանագրի բովանդակությանը և ինչո՞ւ է թույլ տվել, որ Արցախի ժողովրդի քվեն չստացած մեկը որոշի Արցախի ճակատագիրը՝ հանձնելով երկրի 75 տոկոսը: Նույն այդ մեկն, ի դեպ, խոստանում էր, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծի Արցախի ժողովուրդը և ասում էր, թե բանակցային սեղան է վերադարձնում Արցախը: Վերադարձրե՞ց:

Շարքը՝ շարունակելի...

Վեհափառ Տե՜ր, համոզված եմ՝ այն փաստը, որ Դուք առանց երկմտելու ընդունել եք Արայիկ Հարությունյանին, նրա հետ լուսանկար եք հրապարակել, ապացույցն է այն բանի, որ ստացել եք այս և մյուս հարցերի պատասխանները։ Եվ վստահ եք, որ հարցերում շարադրված ճշգրիտ փաստերը «հորինված թեզեր» են: Հուսով եմ՝ շուտով կլուսավորեք նաև ժողովորդին, որի մեծ մասը, կրկնում եմ, խելագարված փնտրում է այս հարցերի պատասխանները։

Լավ ճանաչելով Ձեզ, կասկած անգամ չունեմ, որ շուտով այցելելու եք Արցախ՝ սեփական աչքերով ու ձեռքերով շոշափելու բոլոր «հորինված թեզերը», որոնք վկայում են նախապատրաստված կապիտուլյացիայի և Հայաստանի ու Արցախի դավաճան ղեկավարության կողմից մեր ժողովրդին պատուհասած արհավարքի հետևանքների մասին։ Իսկ այդ «հորինված թեզերը» մեկընդմիշտ հերքելու համար Արայիկ Հարությունյանի հետ հաջորդ լուսանկարը մոտ օրերս կհրապարակեք Շուշիից՝ ի ապացույց Արցախի ու Հայաստանի ժողովրդի մեծամասնության մոլորության:

Քրիստոնեական խոնարհությամբ՝

Միքայել Մինասյան»:

 

 

 

Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Որպես արհմիության նախագահ իմ փորձով կարող եմ ասել, որ բավականին սերտ հարաբերություններ ունենք գործատուի հետ. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»