Լրահոս
Կարևոր


Աստղագուշակ՝ ապրիլի 19-ի համար

Խոյ: Հաջողություններ կունենաք անսպառ երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող գործերում: Միապաղաղ աշխատանքը ձեզ համար չէ, ուստի մի ձեռնարկեք այնպիսի գործեր, որոնք ձանձրալի են, միևնույն է, հետագայում, դրանք անավարտ կմնան: Այսօր խուսափեք խոստումներ տալուց, քանզի իրականացնելը շատ ավելի դժվար կլինի, քան կարծում եք:

Շատերն այսօր կմտահոգվեն անձնական հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Լրջորեն կմտորեն այն մասին, թե ինչ կարելի է փոխել՝ հօգուտ սիրելիների: Կայացրած որոշումները կօգնեն անցյալում թողնել մի շարք խնդիրներ:Ցուլ: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող կլինի: Ասես կարդում եք մարդկանց մտքերը և, առանց ավելորդ հարցերի, կես խոսքից՝ հասկանում նրանց: Դա տարածվում է ոչ միայն հարազատների, այլև նրանց վրա, ում առաջին անգամ եք հանդիպում: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են որոշիչ դեր խաղալ ձեր կյանքում:

Աշխատունակությունը բարձր է: Տեղում նստած մնալ չեք կարող, ամենուր նոր տպավորություններ ու սուր զգացողություններ եք փնտրում: Բարեհաջող օր է նոր գործեր ձեռնարկելու համար: Փորձեք ձեր ուժերը նոր ոլորտներում: Արեք այն, ինչ նախկինում չեք համարձակվել: Վստահ եղեք, այդ ամենը ձեզ մոտ կստացվի:

Երկվորյակներ: Օրվա առաջին կեսը հարմար է շփումների, ընտանեկան միջոցառումների, ընկերական կամ սիրային հանդիպումների համար: Հրաշալի տրամադրություն ունեք և դրական լիցքեր եք տարածում շուրջբոլորը: Ամենուր ուրախ կլինեն հյուրընկալել ձեզ: Ձեր կողմից կազմակերպված ցանկացած միջոցառում հրաշալի կանցնի:

Օրվա երկրորդ կեսին որոշ խնդիրներ կծագեն: Զգացմունքային դաշտը կփոխվի, մանրուքների պատճառով կսկսեք նյարդայնանալ, անհանգստանալ, երբեմն էլ՝ պոռթկալ: Նման պահերին շատ կարևոր է վստահելի, մտերիմ մարդու աջակցությունը: Փորձեք անկեղծ զրուցել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է:

Խեցգետին: Օրը բարեհաջող սկիզբ կունենա: Աշխատանքն արդյունավետ կլինի: Անգամ, եթե ձեր առջև բարդ առաջադրանք է դրվում, վստահ եղեք, որ հաջողությունն ապահովված է: Այսօր իմաստ չունի ամեն բան ինքնուրույն անել, դիմեք նրանց, ովքեր պատրաստակամ են օգնել ձեզ ցանկացած հարցում:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Այս ընթացքում աշխատեք թուլացնել ծանրաբեռնվածությունը: Կենտրոնացում պահանջող գործերը հետաձգեք: Ձեզ թույլ տվեք լիցքաթափվել, զբոսնել, հանգստանալ: Կարող եք ինքներդ ձեզ երես տալ փոքրիկ , հաճելի մանրուքներով:

Առյուծ: Ստեղծագործելու համար լավ ժամանակ է: Անգամ առօրյա խնդիրներին անսպասելի լուծումներ կտաք, և ցանկալի արդյունքն իրեն սպասեցնել չի տա: Զբաղվեք երաժշտությամբ, նկարչությամբ, իսկ եթե նման ընդունակություններ չունեք, ապա կարող եք այցելել համերգասրահներ, ցուցահանդեսներ և մեծ բավականություն ստանալ:

Կգտնեք համախոհներ, ովքեր լիովին կկիսեն ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Անկեղծ կլինեք ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, ինչը ձեզ հմայք կհաղորդի: Եթե հավելեք այս ամենին նաև իմիջի որոշ փոփոխություններ, ապա անմոռանալի տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, ում համակրում եք:

Կույս: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի սկսվի, ավելի ուշ ամեն բան կկարգավորվի: Ոմանք ոգեշնչման նոր աղբյուրներ կգտնեն, ձեռք կբերեն նոր նախասիրություններ: Կսկսեք այլ կերպ նայել և գնահատել ձեզ շրջապատող մարդկանց: Առանձնահատուկ հետաքրքրություն կցուցաբերեք այն մարդու հանդեպ, ում տարիներ շարունակ ձեր ընկերն եք համարել: Հնարավոր է սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Կարեղ եք բարդ գործեր ձեռնարկել, կողմնորոշվել խճճված իրավիճակներում: Ամեն բան վերլուծելու ձեր բացառիկ ունակությունը լիարժեք կդրսևորվի: Ձեզ կհաջողվի բացահայտել վերջերս կատարված իրադարձությունների իրական պատճառը:

Կշեռք: Հրաշալի օր է սպասվում: Հնարավորություններ կընձեռնվեն իրականացնելու այն ամենն, ինչը վաղուց ծրագրել էիք: Այդ ամենին նպաստում են հարցերին ձեր ճիշտ մոտեցումն ու համառությունը, նաև այն հանգամանքը, որ ձեր կողքին ունեք վստահելի մարդ, ում կարող եք ապավինել ցանկացած հարցում: Հնարավոր է կարևոր տեղեկություններ ստանաք: Որոշ Կշեռքներ այսօր որոշումներ կկայացնեն, որոնք ապագայում կարող են ճակատագրական նշանակություն ունենալ:

Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա: Նպատակահարմար օր է սպորտով զբաղվելու համար: Ի դեպ, կարող եք փորձել ֆիթնես մարզումների, ձեզ համար բոլորովին նոր, տարբերակներ:

Կարիճ: Օրը լավ կանցնի , եթե ձեզ հաջողվի խուսափել վեճարից: Հատկապես աշխատեք զերծ մնալ սիրելիի հետ գժտվելուց: Անգամ եթե նրա քայլերը, կամ թույլ տված արտահայտությունները ձեր սրտով չեն, հնարավորինս զերծ մնացեք խիստ նկատողություններ անելուց , իսկ եթե, այնուամենայնիվ, արտահայտվելու պահանջ զգաք , ապա դա արեք հանգիստ և ժպիտով:

Կհետաքրքրվեք կյանքի այն ոլորտներով, որոնց հանդեպ նախկինում անտարբեր եք եղել: Այն Կարիճները, ովքեր տանել չեն կարողանում գնումներ կատարելու գործընթացը, այսօր դա կանեն մեծ խանդավառությամբ: Ոմանք էլ բավականություն կստանան թատրոններ և թանգարաններ այցելելուց:

Աղեղնավոր: Այսօր միայն սեփական ծուլությունը կարող է խանգարել ձեզ հաջողության հասնել: Ալարկոտությունը վտանգավոր չի լինի արդեն օրվա երկրորդ կեսին, երբ էներգիայի հոսք կզգաք և ամբողջ եռանդով գործի կանցնեք: Մտերիմները ձեր օգնությանը կդիմեն, և դուք սիրով կաջակցեք նրանց ,ինչը բարձր կգնահատվի:

Եթե անձնական կյանքում նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք, ապա դրական փոփոխություններն անխուսափելի կլինեն: Սակայն գործելու համար շատ կարևոր է ճիշտ պահն ընտրելը: Ուշադրություն դարձրեք մտերիմների տրամադրությանը, միշտ չէ, որ նրանք կհամաձայնեն ձեր դուդուկի տակ պարել:

Այծեղջյուր: Օրվա սկզբում ինքնահաստատվելու պահանջ կզգաք: Ցանկությություն կունենաք բոլորին ապացուցել ձեր անկրկնելի լինելը: Ի ցույց կդնեք ձեր առավելությունները , կվստահեցնեք, որ բոլերից լավ եք գործից գլուխ հանում: Այդ հարցում գուցե և իրավացի եք, սակայն ՝ ոչ նրբանկատ: Փորձեք ավելի զուսպ լինել, այդ դեպքում ձեզ,անպայման, կգնահատեն:

Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, իսկ տրամադրությունը կբարձրանա: Բոլոր լուրջ հարցերը և կարևոր հանդիպումները ծրագրեք օրվա երկրորդ կեսին: Այս ժամանակահատվածում կարող եք նաև խոշոր գնումներ կատարել, ձեռք բերել կահույք և ներքին հարդարման պարագաներ:

Ջրհոս: Հրաշալի օր է ցանկացած կոմերցիոն գործունեություն ծավալելու համար: Կարող եք վաճառել բոլոր այն իրերը , որոց կարիքն այլևս չունեք: Ինքներդ կզարմանաք, թե որքան հետաքրքրված գնորդներ կհայտնվեն՝ պատրաստ վճարելու դրանց համար: Կարող եք հետագա համագործակցության ծրագրեր կազմել: Շատերը եկամուտի նոր աղբյուրներ կգտնեն:

Անձնական հարցերում հնարավոր է խնդիրներ ծագեն: Միշտ չէ, որ ձեզ հասկանալի են մտերիմների քայլերի դրդապատճառները, անկեղծ զրույցները ևս չեն օգնի՝ գնահատելու իրավիճակը: Ամեն դեպքում, շատ լուջ հարցեր այսօր չեն ծագի, անհանգստանալու կարիք չկա:

Ձկներ: Հրաշալի օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Իրադարձությունները շատ արագ կզարգանան, ձեր զգացմունքների փոխադարձ անկեղծությունը չի կարող կասկածի տակ դրվել: Կարիք չկա թաքցնել թերությունները և դիմակ կրել: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, և ամեն բան հրաշալի կդասավորվի:

Նրանք, ովքեր վաղուց են գտել իրենց երկրորդ կեսին, անախորժություններ չեն ունենա: Աշխատեք հնարավորինս նրբանկատ լինել: Այն զույգերը, որոնց հարաբերությունները վերջին շրջանում փակուղի էին մտել, այսօր վերջապես դուրս կգան ճգնաժամից:

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումԶՊՄԿ ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում ընկերության բացահանքի տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում գործունեություններ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը