Լրահոս
Կարևոր


Բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, ապաշրջափակումը կործանարար կլինի Հայաստանի համար. Սարգսյան

Վիդեո

Այս փուլում ապաշրջափակումն աղետ է Հայաստանի հետագա գոյության համար։ Այն ոչ թե կօգնի բիզնեսին կամ տնտեսությանը, այլ հակառակը՝ կվնասի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Որքան էլ ճանապարհային լոգիստիկ համակարգը բիզնեսի համար գրավիչ չլինի, միևնույն է ապաշրջափակման բացասական ազդեցությունը տնտեսության համար անխուսափելի է։

Խոշոր տնտեսությունները սովորաբար կլանում են մանր տնտեսություններին, և Հայաստանն առնվազն երաշխիքներ պետք է ստեղծի, որ չի կլանվի. «Միշտ պետք է Աջարիայի հետ համեմատություն իրականացնենք։ Թուրքական կապիտալն ամբողջությամբ կլանել է վրացական կապիտալը, և եթե ցանկանում ենք, որ Հայաստանի մնացյալ տարածքներն առանց պատերազմի հանձնենք թուրքերին, ապա կարող ենք ապաշրջափակել ճանապարհները։ Եթե չենք ցանկանում տարածքներ հանձնել, ապա պետք է տնտեսությունը կառուցենք այնպես, որ թուրքական կապիտալը չվնասի մեր տնտեսությանը, որից հետո միայն խոսենք ապաշրջափակման մասին»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Նախքան տնտեսական խնդիրներն ուսումնասիրելը՝ պետք է ազգագրական խնդիրներն ուսումնասիրենք։ Նաիրի Սարգսյանի խոսքով բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է լինելու բարձր գումարների դիմաց վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, հետևապես եթե դրանց անվտանգության համակարգերը, օրենսդրական դաշտն ամբողջությամբ չվերափոխվի, ապաշրջափակման մասին խոսելու իրավունք ուղղակի չունենք։

«Հաշվարկներ կարելի է կատարել, թե բիզնեսի համար լոգիստիկ ծախսերի կրճատումն ինչ ազդեցություն կարող է ունենալ, դա ինչ լրացուցիչ ավելացված արժեք կարող է ստեղծել, ինչպես կարող է արտադրության ծավալների աճի վրա ազդել և մյուս կողմից պետք է ռիսկը հաշվարկել, թե թուրքական կապիտալի Հայաստան ներխուժման դեպքում ինչ տեղի կունենա։ Այդ հաշվարկները որոշ չափով արդեն կատարել ենք և վստահաբար ասում ենք, որ այս փուլում ապաշրջափակումն աղետ է Հայաստանի հետագա գոյության համար։ 5-10 տարի հետո միգուցե կարելի է այդ մասին խոսել, երբ այդ ընթացքում հետևողականորեն աշխատենք մեր տնտեսական կառուցվածքի, տնտեսական մոդելի վրա»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ ՀՀ վարչապետը և կառավարության անդամները տնտեսվարողների հետ չե՞ն հանդիպում, տեղյակ չե՞ն ապաշրջափակման վերաբերյալ իրենց կարծիքից, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ իշխանության ներկայացուցիչները տնտեսվարողներից որևէ մեկի հետ չեն հանդիպում. «Եթե նույնիսկ նրանց լրատվական բաժնով ցույց են տալիս, որ հանդիպում է եղել, ապա դա պոպուլիզմի ժանրից է և միայն կադրեր նկարահանելու համար են։ Նույնիսկ եթե հանդիպումներ են լինում, նրանք ունակ չեն հասկանալ բիզնեսի կողմից բարձրացված խնդիրները»,-նշեց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ժամանակին կարծում էր, որ իշխանությունների խնդիրը պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է, ապա այժմ կարող է ասել, որ նրանք հետևողականորեն Հայաստանի կործանման ծրագիրն են իրականացնում։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում գրեթե միշտ վարչապետը հրապարակային խոսում է ապաշրջափակման մասին և եթե դա իրականություն դառնա, գործարար միջավայրն ինչպե՞ս կարձագանքի, Նաիրի Սարգսյանն արձագանքեց. «Նա պատրաստ է իր իշխանությունը պահելու համար և՛ ապաշրջափակման, և՛ բանակ չզորակոչելու վերաբերյալ հայտարարություններ անել։ Այսինքն` ինչքան պոպուլիստական և խաբեության միջոցով քվե կորզելու փորձված ու չփորձված եղանակ կա, պատրաստ է օգտագործել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանԹեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում կկազմակերպվեն դասախոսություններ, վերլուծական աշխատանքներ, բանավեճերԵրկրաշարժ՝ Թուրքիայում