Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ Թովմասյան

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է:
Դուք որքան հաճախ շրջեք ժողովրդի մեջ, այնքան ավելի շուտ կհամոզվեք, որ այլեւս չունեք համաժողովրդական աջակցություն։
Արժանապատիվ սյունեցին ցույց տվեց իր ուժը, անկոտրում կամքը, ցույց տվեց, որ չի սպասում Սյունիք գաղտնի այցելած վարչապետին: Այն մարդը, որը հասկանում է՝ ինչ է հայի արժանապատվությունը, հայի պատիվը, չի կարող ձեռքերը ծալած նստել։
Պետք է ոտքի՛ կանգնել, միասնաբար հեռացնել պարտված իշխանությանը պետության ղեկից:
«Ձեր քայլը» սկսվեց Գյումրիից և ավարտվեց Սյունիքում։ Այսօր Դուք հրապարակային մերժվեցիք ՀՀ ՀՊԱՐՏ քաղաքացիների կողմից։ Նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի նաև մյուս համայնքներում, որպեսզի մեկընդմիշտ հասկանաք, որ այլևս երկրում վստահություն չունեք։ Որքան ավելի շատ ձգտեք այցերի ժամանակ մարդ հավաքել՝ փորձելով ցույց տալ, թե որքան ընդունված եք, այնքան ավելի կարագացնեք Ձեր հեռացումը։
Մեզ արտահերթ ընտրություններով մի՛ խաբեք։ Առաջնահերթ խնդիրներով՝ գերիների, անհետ կորածների ու վիրավոր տղերքի հարցերը լուծելու փոխարեն` սկսել եք քարոզարշավը:
Եվ մեկընդմիշտ հիշե՛ք` Դուք և Ձեր իշխանությունը բարոյական իրավունք չունի հայրենասեր այս ազգին անվանել պատերազմի դաշտից փախչողներ, թշնամուց վախեցողներ կամ կապիտուլյանտ, ինչն այսօր արեցիք Սյունիքում, և դա այն դեպքում, երբ 44 օր ժողովրդին խաբելուց հետո հենց ինքներդ եք ստորագրել ստորացուցիչ կապիտուլյացիոն ակտը: Իշխանության կողմից անբարոյականություն է սեփական մեղքը հերթական անգամ ժողովրդի վրա բարդելը։
Պատվասե՛ր, ազգասե՛ր, արժանապատի՛վ հայեր, արթնացե՛ք և մի՛ անտեսեք ու մի՛ հանդուրժեք իշխանության կողմից մեր հասցեին հնչած անպատիվ արտահայտությունը։ Սա հին ու նորի, սև ու սպիտակի ընտրություն չէ։
Սա մեր ինքնասիրության ու արժանապատվության հարցն է։
Հեռացումն անկասելի է»։
 
Լրահոս
Դրանք նորից պատերազմի են պատրաստվել. Տիգրան Ուրիխանյան Անվտա՞նգ է արդյոք Հայաստանում․ հայացք՝ Երեւանից եւ սահմանամերձ բնակավայրից Անհեռատես Փաշինյանը. Սկզբում քննադատեց հետո դիմեց ՀԱՊԿ Տեսանյութ․ Ահաբեկչի հետ չեն բանակցում․ Խաչիկ Ասրյանը պահանջում է կտրուկ գործողություններ Արա Աբրահամյանի խիստ կոչը Նիկոլ Փաշինյանին 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել. ցունամիի առաջացման վտանգ չկա Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյան Ի՞նչ է կատարվում այժմ Սեւ լճի մոտ. պատմում է Վերիշենի համայնքապետը Սիսիանում վարակվածության դեպքերը 370-ից անցնում են․ չի բացառվում Ադրբեջանի կողմից ջրի թունավորումը Ահաբեկչի հետ չեն բանակցում․ Խաչիկ Ասրյանը պահանջում է կտրուկ գործողություններ Տիգրան Արզաքանցյան. «Անհրաժեշտ է անձնական օրինակով միավորել մարդկանց հանուն ստեղծագործական նպատակների» Արտահերթ խորհրդարանական ընտրություններ. ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները Ես ձեզ հավաստիացնում եմ ՀՀ տնտեսությունը շատ կարճ ժամանակահատվածում կվերականգնվի. Նաիրի Սարգսյանի ռեֆորմները ՀՀ պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում է Տոտալ անպատասխանատվությունը ճանապարհ բացեց համազգային պատուհասի առաջ Մեծ թվով ադրբեջանցիներ՝ Վերին Շորժայի սարերում. տեսանյութ Ընտանիքի օրվա կապակցությամբ 10% քեշբեք IDBank-ի Visa քարտերով «Դատարանները բացարձակ անկախ չեն, ունենք փաստեր, որ դրանց վրա ահռելի մեծ ճնշումներ են գործադրվել». Դավիթ Գալստյանի փաստաբան Ադրբեջանցիները ինչ-որ պայմաններ են առաջ քաշում. ուրիշ տարածք են ուզում՝ ոչ Սև լճի մոտ ու ոչ միայն Սյունիքի մարզում. Վահե Հակոբյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կփոխի՞ դատարանը Պատրոն Դավոյի կալանքը․ ո՞վ է գլխավոր շահառուն Կօգտագործեմ իմ ներուժը, որպեսզի կիրառվեն հնարավոր բոլոր միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ. Արտակ Թովմասյան Նիկոլ Փաշինյանը Պուտինին ասել է, թե ինչ է հանձնարարել այսօր
Ամենադիտվածը