Խաչիկ Ասրյան. Հայաստանը մաքրե՛լ թուրքահպատակ Փաշինյան Նիկոլից. Հայտարարություն

Թուրքահպատակ Փաշինյան Նիկոլի կողմից 2018 թվականի մայիսին Հայաստանում իրականացված իշխանազավթումից մեկ ամիս անց՝ Հայաստանում առաջինը հիմնադրված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր հիմնադիր համագումարում հստակ և բարձրաձայն հայտարարեց, որ դեմ է Հայաստանն ու Հայ ազգը կործանման տանող այլասերված իշխանությանը:
2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն առաջինն էր, որ Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպեց՝ «Հեռացնե՛նք Նիկոլին, փրկե՛նք Հայաստանը» կարգախոսով: Մեր հետագա գործողություններն, անշուշտ, ուղղված էին լինելու այդ նպատակի շուտափույթ իրականացմանը, եթե չլիներ ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմն՝ Արցախի և Հայաստանի դեմ: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատն, իմ գլխավորությամբ, պատերազմի սկսվելու հենց հաջորդ օրը մեկնեց Արցախ՝ ռազմաճակատ, և ուղիղ մեկ ամիս կյանքի գնով պաշտպանեց Արցախի Մարտունու շրջանի առաջնագիծը:
Պատերազմի ավարտից հետո՝ մեր կուսակցության առաքելությունը շարունակում է մնալ նույնը. Հայաստանն ազատել թուրքահպատակ ու ազգակործան հողատու Փաշինյան Նիկոլից և Հայաստանը տանել զարգացման ու հզորացման ճանապարհով՝ կառուցելով Ռազմական և Սոցիալական Հայաստան:
Մենք համաձայն ենք Հայաստանում Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու այս վարչախմբի նախաձեռնությանը, համարելով, որ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները Հայաստանն այս թուրիմացություն խմբակից ազատելու լեգիտիմ և անցնցում ճանապարհներից մեկն է: Սակայն, անպարտելի դրոշակ ունեցող Սյունիքի վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ, Փաշինյան Նիկոլը, գործի դնելով Հայաստանի իրավապահ մարմինների ներուժը, նպատակ ունի Հայաստանում հաստատել բռնապետության և պետական տեռորի ռեժիմ՝ հասարակությանը պահելով վախի ու սարսափի մթնոլորտում:
Հայաստանի իրավապահ մարմիններին կո՛չ ենք անում չենթարկվել և չկատարել Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի օգնությամբ կործանող Փաշինյան Նիկոլի ապօրինի հրամանները` միշտ պաշտպանելով Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
Հասկանալով, որ այլևս չի կարողանում մանիպուլացնել հասարակությանը և ամեն տեղ արժանանում է հայ մարդկանց հայհոյանքներին ու հայ մայրերի անեծքին, Փաշինյան Նիկոլը կարող է ընդհանրապես հրաժարվել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ կազմակերպելու մտադրությունից:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտո՛ւմ է Հայաստանում իշխանության կողմից պետական տեռորի ու ահաբեկման մթնոլորտ հաստատելու ցանկացած փորձ, և հայտարարո՛ւմ, որ շարունակում է հավատարիմ մնալ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների միջոցով Հայաստանը թուրքահպատակ Փաշինյան Նիկոլից մաքրելու իր որոշմանը:
Միաժամանակ հայտարարո՛ւմ ենք, որ, Փաշինյան Նիկոլի կողմից Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների հնարավոր չեղարկման դեպքում, ամեն օր՝ 24-ժամա ռեժիմով, Հայաստանի համայնքների, ինչպես նաև Երևանի հրապարակներում շարունակելու ենք մեր կողմից սկսված համաժողովրդական պայքարը՝ «Հեռացնե՛նք Նիկոլին, փրկե՛նք Հայաստանը» կարգախոսով, և, միանշանակ, ավարտին ենք հասցնելու Հայաստանն իր իսկական տիրոջը՝ Հայ ժողովրդին վերադարձնելու՝ ԱՍՏԾՈ կողմից մեզ տրված առաքելությունը:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
 

 

Լրահոս
Դրանք նորից պատերազմի են պատրաստվել. Տիգրան Ուրիխանյան Անվտա՞նգ է արդյոք Հայաստանում․ հայացք՝ Երեւանից եւ սահմանամերձ բնակավայրից Անհեռատես Փաշինյանը. Սկզբում քննադատեց հետո դիմեց ՀԱՊԿ Տեսանյութ․ Ահաբեկչի հետ չեն բանակցում․ Խաչիկ Ասրյանը պահանջում է կտրուկ գործողություններ Արա Աբրահամյանի խիստ կոչը Նիկոլ Փաշինյանին 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել. ցունամիի առաջացման վտանգ չկա Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյան Ի՞նչ է կատարվում այժմ Սեւ լճի մոտ. պատմում է Վերիշենի համայնքապետը Սիսիանում վարակվածության դեպքերը 370-ից անցնում են․ չի բացառվում Ադրբեջանի կողմից ջրի թունավորումը Ահաբեկչի հետ չեն բանակցում․ Խաչիկ Ասրյանը պահանջում է կտրուկ գործողություններ Տիգրան Արզաքանցյան. «Անհրաժեշտ է անձնական օրինակով միավորել մարդկանց հանուն ստեղծագործական նպատակների» Արտահերթ խորհրդարանական ընտրություններ. ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները Ես ձեզ հավաստիացնում եմ ՀՀ տնտեսությունը շատ կարճ ժամանակահատվածում կվերականգնվի. Նաիրի Սարգսյանի ռեֆորմները ՀՀ պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում է Տոտալ անպատասխանատվությունը ճանապարհ բացեց համազգային պատուհասի առաջ Մեծ թվով ադրբեջանցիներ՝ Վերին Շորժայի սարերում. տեսանյութ Ընտանիքի օրվա կապակցությամբ 10% քեշբեք IDBank-ի Visa քարտերով «Դատարանները բացարձակ անկախ չեն, ունենք փաստեր, որ դրանց վրա ահռելի մեծ ճնշումներ են գործադրվել». Դավիթ Գալստյանի փաստաբան Ադրբեջանցիները ինչ-որ պայմաններ են առաջ քաշում. ուրիշ տարածք են ուզում՝ ոչ Սև լճի մոտ ու ոչ միայն Սյունիքի մարզում. Վահե Հակոբյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կփոխի՞ դատարանը Պատրոն Դավոյի կալանքը․ ո՞վ է գլխավոր շահառուն Կօգտագործեմ իմ ներուժը, որպեսզի կիրառվեն հնարավոր բոլոր միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ. Արտակ Թովմասյան Նիկոլ Փաշինյանը Պուտինին ասել է, թե ինչ է հանձնարարել այսօր
Ամենադիտվածը