Լրահոս
Կարևոր


Արդարադատության նախկին նախարարը անդրադարձել է ընտրությունների թեմային

Քաղաքականություն

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընտրական ցիկլն այլևս անդառնալի է։ Հետպատերազմյան Հայաստանի և Արցախի (ավելի շուտ` Արցախի մնացուկների) ապագայի համար այս ընտրությունն ու առաջիկա ամիսներն ու տարիները ճակատագրական են լինելու։ Այս ընտրության և դրա արդյունքում ձևավորվելիք իշխանության որակն է որոշիչ լինելու, թե ինչ ապագա կունենա մեր հայրենիքը և հայ ժողովուրդն ընդհանրապես։

Հայաստանյան էլիտայի և էլեկտորալ ողջ հանրույթի համար պետք է թափանցիկ և հասկանալի լինեն հայկական պետության ապագայի մասին բոլոր քաղաքական հայտատուների տեսակետները։

Այդ իսկ պատճառով ծայրահեղ անհրաժեշտություն է իրականացնել մի քանի կարևորագույն և առանցքային հարցերի շուրջ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների իրական մտադրությունների լյուստրացիա։
Ընտրական պայքարի հիմնական խաղացողները պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը և տեսլականը, մասնավորապես, հետևյալ հարցերի վերաբերյալ.
- Արցախի կարգավիճակի,
- Պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից նախկին ԼՂԻՄ տարածքի մի մասի և Շուշի քաղաքի բռնազավթման և դրանց` Արցախի իրավազորության տակ վերադարձնելու,

- Հայաստանի Սյունիքի տարածքով Ադրբեջանին տրանսպորտային միջանցք տրամադրելու թույլատրելիության,
- Այսպես կոչված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ենթակառուցվածքները և տնտեսությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար «բացելու», նման հնարավորություն տեսնելու դեպքում այդ քայլին գնալու ժամկետների, դրա հետևանքով հնարավոր տնտեսական և անվտանգային սպառնալիքների չեզոքացման ուղիների,
- Նոր պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, ռիսկերի դիվերսիֆիկացիայի, Ռուսաստանի Դաշնության` որպես ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ռեսթարթի, աշխարհաքաղաքական հիմնական դերակատար երկրների և դաշինքների հետ Հայաստանի հարաբերությունների հայեցակարգի,
- Սահմանադրության վերանայման, մասնավորապես, խորհրդարանական կառավարման գործող մոդելի, նախագահական համակարգի վերադառնալու նպատակահարմարության, դատական իշխանության սահմանադրական մոդելի փոփոխության անհրաժեշտության մասին։

 

Այս հիմնահարցերի մասին դիրքորոշումները պիտի պարունակեն նաև դրանց կենսագործման և իրացման մեթոդները, ուղիները և այն ռեսուրսները, որոնք կիրառվելու են կոնկրետ քաղաքական խնդիրները լուծելիս»։

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Հայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութ