Լրահոս
Կարևոր

Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին

Քաղաքականություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը։

 

«Նախորդ 24 ժամում Սերժ Սարգսյանը և հանրապետականները սպառնում էին, որ հեսա կոմպրոմատ են հրապարակելու։ Հանրությունը մի փոքր տարակուսած է։ Նրանք հարց են տալիս՝ հիմա էս ձայնագրությունով Սարգսյանն ուզում է վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ։ Այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, պատմությունը, որը վերջին 7 ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից մենք ներկայացրել ենք մեր ժողովրդին»,- ասաց Փաշինյանը։

 

Նա նշեց, որ 2018 թվականի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ժառանգել է փակուղային, դեֆորմացված վիճակում։ «Եվ որն է եղել ամենակարևոր պրոբլեմն այդ պահի դրությամբ։ Ամենակարևոր պրոբլեմը եղել է այն, որ միջնորդները ըստ էության հետագա զարգացումների և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել։ Դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ, ես խոսել եմ այդ մասին՝ ասելով, որ 2016 թվականի հունվարին միջնորդները Հայաստանին ըստ էության պայման են ներկայացրել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ ըստ էության հարցը դրված է եղել այսպես. նախկինում գոյություն ուներ տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձև, հետո գոյություն ուներ տարածքներ խաղաղության դիմաց բանաձև, 2016-2018 թվականներին ձևակերպվեց և 2016 թվականի ապրիլյան պատերազմով ամենավերջին աստիճանի լրջացավ տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը։ Եվ մենք 2018 թվականին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ սեղանի վրա դրված է եղել տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները և միջազգային հանրությունը, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունը մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց»,- հայտարարեց Փաշինյանը։

 

Նա հավելեց, որ իրականում «5+2» բանաձև գոյություն չի էլ ունեցել, որովհետև այդ 2-ը Հայաստանի համար պրոցեսն ինչ-որ ձևով հետաքրքիր ու գայթակղիչ դարձնելու համար էր։ Եվ այդ 2-ն այն պահեստային հատվածն էր, հետագայում պետք է զիջվեր՝ այդ լուծումը Ադրբեջանի համար ընդունելի դարձնելու համար։

«Եվ, հետևաբար, եկեք արձանագրենք, թե իրադրության զարգացման ինչ հնարավորություն կար 2018 թվականի մայիսի դրությամբ։ Առաջինը՝ տարածքներ ոչ մի բանի դիմաց։ Երկրորդ, ներքին տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ Լեռնային Ղարաբաղ։ Իսկ որ վերադառնային, որտե՞ղ էին ապրելու, սարերում ու անտառներո՞ւմ։ Եվ հետո, ոչ մի բան, հետո կապրեինք կտեսնեինք։ Հետո մենք ապրեինք ու կտեսնեինք Նախիջևանը։ Էս է ամբողջ պատմությունը։ Արդյոք կար մի պատուհան, արդյոք կար մի հնարավորություն, որ մենք որևէ փոխզիջումային լուծման գնանք և խուսափենք այս ամենից։ Իրականում այս ձայնագրությունը հնարավորություն է տալիս, որ մենք ամբողջ խոսակցությունը բացենք։ Այդ խոսակցությունն այն մասին է, որ միջնորդները, որոնք այս բանակցային գործընթացը պետք է տանեին կարգավորման, ըստ էության ձևակերպել են Ադրբեջանի մոտեցումները որպես բանակցային հետագա գործընթացի զարգացում։ Իրականում այս պատմությունն սկսվել է 1998 թվականին, երբ Հայաստանի ղեկավարի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը, որը 98 թվականին ուներ բանակցային կողմի՝ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ, և դա Արցախյան պատերազմի ամենամեծ ու շոշափելի հաջողությունն էր, զրկվեց դրանից։ Ահա այդ կարգավիճակը 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ զիջվեց։ Եվ Ղարաբաղը զրկվեց միջազգայնորեն ճանաչված իր միակ կարգավիճակից», նշեց նա։

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա