ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր տեղեկություններ՝ Գյումրիում նորածնին լքելու դեպքից
ՎիդեոԳյումրու Շահումյան փողոցում (Ավտոկայան թաղամաս) նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ: Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշներով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, որը ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով): Կատարվում է նախաքննություն: Այս մասի «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։
Գյումրու Ավտոկայան թաղամասում, պարիսպներից մեկի տակ հուլիսի 3-ին թողել էին քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Երեխային նկատել էր պատահական անցորդ։ Նա լսել էր երեխայի ձայն, մոտեցել ու տեսել, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել էր ոստիկանություն ու շտապ օգնություն։
Ավելին՝ այստեղ