Շտապօգնության բժիշկը փորձել է թալանել Հայրենական մեծ պատերազմի վետերանին. Տեսանյութ
ՎիդեոՄոսկվայում շտապօգնության բժիշկը, ով գնացել է Հայրենական մեծ պատերազմի վետերանին բուժօգնություն ցուցաբերելու, ստուգել է թոշակառուի բաճկոնի գրպանները՝ չիմանալով, որ նրա գործողությունները նկարահանվում է բնակարանում տեղադրված տեսախցիկի միջոցով:
Դեպքը տեղի է ունեցել Նագորնայա փողոցում: Կադրերում երևում է, որ մինչ տղամարդու գործընկերը զրուցում է 90-ամյա վետերանի հետ և օգնում նրան, նա ուշադիր զննում է բաճկոնի գրպանները, ստուգում դարակներն ու բացում դրամապանակը:
Բժշկի խոսքերով, ինքը փնտրել է տարեց տղմարդու փաստաթղթերն ու անձնագիրը, այնուամենայնիվ, ըստ վետերանի, շտապօգնության աշխատակիցը դրանք ստացել է բնակարան մուտք գործելուց անմիջապես հետո:
Պուչկովի անվան շտապօգնության ծառայության ղեկավարությունը կատարվածի մասին արդեն հաղորդել է համապատասխան մարմիններին: Ստուգումն ընթացքի մեջ է: