«Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել է. բեզոարյան այծ էր որսացել
ՎիդեոՀուլիսի 2-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել և «ՈւԱԶ» ավտոմեքենայով գնում է Ելփին:
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ԲԸՏՄ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած գործողությունների արդյունքում Ելփին բնակավայրի «Զաղա» կոչվող տարածքում փորձ է արվել կանգնեցնել է «ՈւԱԶ» ավտոմեքենան:
Հետապնդման ժամանակ վարորդը ավտոմեքենան կայանել է Ելփինի «Քարի տակ» կոչվող վայրում և փորձել դիմել փախուստի: Նշված վայրում կատարված զննությամբ՝ առվի մեջ հայտնաբերվել է որսը։
Ավելին՝ այստեղ