Համացանցում հայտնվել են Հայիթիի նախագահի նստավայրի վրա հարձակման կադրերը
ՎիդեոՀամացանցում է հայտնվել տեսանյութը, որը ենթադրաբար Պորտ-օ-Պրենսում Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի նստավայրի վրա զինված հարձակման պահն է: Տեսանյութի իսկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Կադրերում երևում է, որ զինված մի խումբ մարդիկ մտնում են պետության ղեկավարի տան տարածք: Միևնույն ժամանակ, հենց մուտքի մոտ գտնվող ճանապարհի վրա ընկած է մարդու մարմին:
Հիշեցնենք, որ երեկ գնդակահարել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզիին: Հարձակման ժամանակ նրա կինը ևս վիրավորվել էր և ավելի ուշ նույնպես մահացել ստացած վնասվածքներից:
Ավելին՝ այստեղ