Ինչ սպառնալիք է սպասվում Հայաստանին, ինչի մասին էր երեկ խոսում Պուտինը՝ պարզաբանում է թուրքագետը
ՎիդեոԱյսօր մամուլի ասուլիսի ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, խոսելով այն մասին, թե ինչ սպառնալիք կարող է լինել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ, հայտարարեց՝ կանխատեսվում է, որ մեզ հրամցվելու է պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի միջև, քանի որ բոլոր մնացած սցենարներն արդեն գործարկվել են՝ մեր տարածքների մեծ մասն օկուպացված են, ՀՀ-ն՝ որպես պետականություն, զավթված է, սահմաններն անարգված են, այստեղ գտնվում է ադրբեջանական բանակը, ինչը որևէ մեկը չի հերքում. «Մենք տեսնում ենք, թե ինչ դիրքորոշում ունեն Հայաստանի գործընկերները: Այս պարագայում միակ հավանական հաջորդ սպառնալիքը պայմանագիրն է, ինչը մեծագույն վտանգ է Հայաստանին»:
Մելքոնյանը հիշատակեց Պուտինի երեկվա խոսքերի մասին՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս ունի մեծագույն վստահություն իր ժողովրդի կողմից, ինչը պետք է գալու լուրջ լուծումների համար. «Ինչ լուրջ լուծում, որոշում կարող է լինել: Դա պայմանագիր է»:
Թուրքագետի խոսքերով, Ադրբեջանի հետ պայմանագիրը ենթադրելու է փոխադարձ սահմանների ճանաչում, ինչը մի քանի առումով է խնդրահարույց. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաններ որոշող միջազգային պայմանագիր երբեք չի եղել:
Ավելին՝ այստեղ