Սուրբ Հովհաննես մատուռի ՄՈԳԱԿԱՆ գաղտնիքն ու ՀՐԱՇԱԳՈՐԾ ուժը. իրականացած նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին
ՎիդեոՍուրբ Հովհաննես Ղալթախչի եկեղեցին գտնում է 2157մ բարձրության վրա։
Նրա հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են:
Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով են գալիս, երազանքներն ու ցանկություններն իրականանում են:
Թեթևացած հոգով ու մեծ հույսերով լցված հավատացյալները հետ են դառնում 20-30 րոպեում, կարծես 1.5 ժամում հաղթահարած քարքարոտ ու բարդ ճանապարհն արդեն հարթ ու ուղիղ է դարձել:
«Դեպի Աստված տանող ճանապարհը բարդ է, բայց երբ հավատքիդ օգնությամբ հաղթահարում ես, սուրբն ինքն է քեզ ճանապարհում»,- մեկնաբանում են հավատացյալները: