Պայթյուն Հրազդանի կենտրոնում. հայտնաբերվել են նռնակներ. տեսանյութ
ՎիդեոՀուլիսի 11-ին, ժամը 19.45-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ստորին վերջույթների բեկորային վիրավորում, գլխի սալջարդ ու գանգուղեղային վնասվածք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել Կենտրոն թաղամասի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մոտ կես ժամ առաջ, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, տղամարդը տնից վերցրել էր նռնակի պայթուցիչ, միայնակ նստել էր բակի տաղավարում և պայթեցրել այն:
Ոստիկանները դեռ հնարավորություն չեն ունեցել զրուցելու 42-ամյա տղամարդու հետ. ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Քննությամբ կպարզվի` պայթյունը դիտավորությա՞ն, թե՞ անզգուշության հետևանք էր: Բայց այս դեպքը ևս մեկ առիթ է հորդորելու մեր հայրենակիցներին` հանձնել ապօրինի պահվող զենքն ու զինամթերքը:
Ավելին՝ այստեղ