Վերջին հրաժեշտը Ջիվան Գասպարյանին (ուղիղ)
Վիդեո«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր` հուլիիսի 24-ին, վերջին հրաժեշտն են տալիս մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին:
Ջիվան Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:
Աշխարհահռչակ դուդուկահարն իր գործունեության ընթացքում գնահատվել է ոչ միայն հիացական խոսքերով, այլեւ պարգեւներով: Առաջին մրցանակը Գասպարյանը ստացել է 1956 թ-ին, 1959 թ-ին Չորրորդ Միջազգային փառատոնի ժամանակ ստացել է ոսկե մեդալ: Նույն մրցույթին դուդուկահարը մասնակցել է նաեւ 1962 եւ 1973 թ-երին՝ արժանանալով արծաթե եւ բրոնզե մեդալների, իսկ 1973 թ-ին նրան շնորհվել է ՀՀ Ազգային արվեստագետի պատվավոր կոչում:
Ջիվան Գասպարյանը հայտնի է նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ իր համագործակցություններով՝ Սթինգ, Մայքլ Բրուք, Լիոնել Ռիչի, Դերեք Շերենյան, Հանս Զիմեր եւ այս ցանկը կարեկի է դեռ շարունակել: 2010 թ-ին նրա դուդուկը հնչել է նաեւ «Եվրատեսիլ»-ի բեմում:
Դուդուկահարը մասնակցել է Եվա Ռիվասի Apricot Stone երգի բեմականացմանը՝ դառնալով «Եվրատեսիլ»-ի բեմում հայտնված ամենատարեց երաժիշտը: Ջիվան Գասպարյանի դուդուկը հնչում է աշխարհին հայտնի մի շարք ֆիլմերում՝ «Քրիստոսի չարչարանքները», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն եւ մոխիր» եւ այլն: