Թուրքիայում հրդեհը հասավ ջերմաէլեկտրակայան. Թուրքիան հոսանքազրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՎիդեոԱնտառային հրդեհները դարձել են միջազգային մասշտաբի սպառնալիք՝ կորոնավիրուսային պանդեմիայի և ահաբեկչության հետ միասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A Haber հեռուստաալիքի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ անտառային հրդեհների սպառնալիքին է բախվել ողջ աշխարհը․ անտառներ են այրվում ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում, աֆրիկյան երկրներում։ Նա իրավիճակը պայմանավորել է կլիմայական պայմաններով։
Էրդողանը նշել է, որ վերջին 8 օրում Թուրքիայում արձանագրվել է 187 անտառային հրդեհ, մեծ մասը հաջողվել է տեղայնացնել, հրդեհի 5 օջախ շարունակում է մոլեգնել, դրանց շիջման աշխատանքներին մասնակցում է 20 ինքնաթիռ և 51 ուղղաթիռ։
Թուրքիայի հարավ-արեւմուտքում անտառային հրդեհի պատճառով այրվում է Միլաս քաղաքի ջերմաէլեկտրակայանը: Միլաս քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ անձնակազմը տարհանվում է:
Ավելին՝ այստեղ