«Անհամաչափ ուժ կիրառելով եւ անվայելուչ պահվածքով՝ փորձում էին Աննա Մկրտչյանին դահլիճից դուրս հանել, ինչին ընդդիմացա ես՝ բարձրաձայնելով որ նախ ընդդիմջում է հայտարարված, եւ որ պատգամավորիը կիրառված միջոցը կամավոր կկատարի, սակայն նրանք ոչ միայն չդարեցրեցին, այլ նաեւ հարձակվեցին ինձ վրա։ Ինձ հարվածել են ՊՊԾ պետը եւ մի շարք աշխատակիցներ։ Պատռվել է վերնաշապիկս, հարված եմ ստացել ճակատիս, ոտքերիս։ Սա պետք է ընդունվի որպես պաշտոնական հաղորդում հանցագործության մասին։ Սրանք բոլորը վկայությունն են այն բանի, որ մենք գործ ունենք հանցավոր խմբավորման հետ»,- նշեց Մինասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է կառավարության ծրագիրը։
Ավելին՝ այստեղ