Ընթանում է ՀՀ կառավարության նիստը. օրակարգում 35 հարց է, որից 32-ը՝ չզեկուցվող (ուղիղ)
ՎիդեոՆիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 27-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից 32-ը չի զեկուցվում:
Օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը և չափերը սահմանելու մասին,
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին,
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Արցախի Հանրապետության կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին,
Ավելին՝ այստեղ