«Ինչու պետք է ադրբեջանցի զինվորը զինված էսքան մոտենա մեր տղերքին». օգտատերը տեսանյութ է հրապարակել
ՎիդեոՕգտատեր Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել,որին կից գրել է .«Տիպիկ օրինակ, թե ադրբեջանցի զինվորները ինչպիսի սադրանքների են դիմում՝ փորձելով բախում հրահրել մեր տղերքի ու իրանց միջև: Միանգամից ասեմ՝ տեսանյութը 3 օրվա հնություն ունի:
Բայց ես ուրիշ հարցեր ունեմ.
Ինչո՞ւ պետք է ադրբեջանցի զինվորը զինված էսքան մոտենա մեր տղերքին: Ինչո՞ւ զինվորներից շատերը պատշաճ չեն կրում զինվորական համազգեստը՝ ցուցադրաբար պառկել են գետնին, առանց զրահաբաճկոնի են, սաղավարտի(каска), նույնիսկ ձեռքների տակ զենք չկա:
Ի՞նչ երաշխիք կա, որ, օրինակ, հենց էս նույն զինվորը այսքան մոտենալով չի կրակի մեր զինվորների վրա, իսկ հետո Ադրբեջանին ՊՆ-ն չի ասի. «դե հոգեկան շեղում ունեցող է, իրենց բացթղումն է» կամ չեն ասի. «հայերն են առաջինը կրակել»: Ինչո՞ւ մինչև այսօր գոնե մինիմալ կահավորում արված չէ Հայաստանից օկուպացված սահմանին:
Հ.Գ. Հերիք չի մտել են Հայաստանի սուվերեն տարածք, մի հատ էլ նման վարքագծով սադրանքների են գնում»:
Ավելին՝ այստեղ