Երբ մթնում է կամ մառախուղ է՝ ադրբեջանցիները կրակում են
ՎիդեոArmDaily.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի բնակիչ Ատոմ Ղարիբյանը տեղեկացրեց, որ գյուղում իրավիճակը հանդարտ է։ Հրդեհները մարվել են, ադրբեջանցիները սադրանքների հիմնականում չեն դիմում։ «Միայն երեկոյան կողմ, երբ արդեն մթնում է կամ մառախուղ է, կրակում են մեկ-երկու հատ՝ դա էլ երևի վախից, մտածելով, որ մառախուղից օգտվելով կարող են հայերը բարձրանալ իրենց դիրքեր»,-ասաց Ղարիբյանը։
Նա նշեց, որ հրդեհների հետևանքով Կութի բնակիչները կանգնել են կենդանիներին խոտով ապահովելու խնդրի առաջ ու գյուղացիներից մեկն իր ունեցած բեռնատարով Հոկտեմբերյանից է խոտ գնել։ Բայց թե գյուղի մյուս բնակիչներն ինչպես են հոգալու կենդանիների խոտի հարցը՝ հայտնի չի։
Ավելին՝ այստեղ