Եռամսյա վարժանքների մեկնածները լքել են զորամասը. Ռազմական ոստիկանությունը գործընթաց է սկսել
ՎիդեոԵռամսյա վարժանքների մեկնածները լքել են զորամասը. Ռազմական ոստիկանությունը գործընթաց է սկսել
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, պահեստազորի վարժական հավաքների մասնակիցներից ոմանք լքել են զորամասը, որոնցով զբաղվում է ռազմական ոստիկանությունը: Ասել է, թե անձիք պատրաստակամություն են հայտնել գնալ վարժանքներին, սակայն հետագայում լքել են վարժական հավաքների վայրը, ինչի արդյունքում հայտնվել են Ռազմական ոստիկանության թիրախում:
Դա է պատճառը, որ Պն-ն վարժանքների մասին հայտարարություն տարածելով շեշտում է, հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ:
Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
Մանրամասները՝ այստեղ