Թշնամին Քարվաճառում թունել է կառուցում. այն ունի 11,6 կմ երկարություն
ՎիդեոԼրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ադրբեջանակակն կողմն օկուպացված տարածքներում շինարարություն է իրականացնում։
«Քարվաճառում կառուցվող թունելն է` Տողասար-Մռավ: Այն ունի 11,6 կմ երկարություն:
Հասկանում եք, թե սրանց թունելների սխեման ինչ պատկեր ունի: Գետնի տակով էլ են Արցախը շրջափակում։ Սրա դեմն առնելու մի ձև կա մենակ։
Սաղ թունելները փլվելու են, մեր օդն էլ են փակելու։ Կանչեք ձեր սրտի երգչին, թող գա հրապարակում կանցերտ տա..»,- գրել է լրագրողը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ շուտով պատրաստ կլինի այսպես կոչված «Հաղթանակի» ճանապարհը, որը սկիզբ է առնում թշնամու կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքից և ավարտվում Շուշիում։
Ճանապարհի ընդհանուր երկարությունը 101 կիլոմետր է։ Այդ հատվածում ադրբեջանցիները երեք կամուրջ են կառուցել, թունել փորել և նշում են, որ շուտով ճանապարհը շահագործման կհանձնվի։
Ավելին՝ այստեղ