Ոստիկանապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել
ՎիդեոՍեպտեմբերի 10-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։
Ոստիկանության պետը խիստ մտահոգություն հայտնեց՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։
Ներկայացվեց վիճակագրություն, քննարկվեց իրավիճակը, ներկայացվեցին առաջարկություններ՝ խնդրի լուծման ուղղությամբ։
Ավելին՝ այստեղ