Դելտա շտամի հետ կապված ունենք մահացության և ծայրահեղ ծանր դեպքերի աճ. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
ՎիդեոԿառավարության այսօրվա նիստում Սուրեն Պապիկյանը հետաքրքրվեց՝ ինչպիսին է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը:
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, մահացել է 19 քաղաքացի: «Դելտա շտամի հետ պայմանավորված՝ մենք ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի մեծացում», - ասաց նա: Ավանեսյանը նշեց, որ այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը: «Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319 է, զբաղված է 289-ը», - նշեց նա:
Ավանեսյանի խոսքով՝ հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստում չեն ստացել և հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու պահանջը՝ ժամանակ առ ժամանակ հավաստիացնելու վարակակիր չլինելը՝ նշելով, որ կանոնը գործելու է բոլորի համար:
Ավելին՝ այստեղ