Տեսանյութ.Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ նոր կուսակցություն է ստեղծելու
Վիդեո«Հայացք» մամուլի ակումբում ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ իր թիմակիցների հետ դուրս է գալիս Հայաստանի դեմոկրատական կուսակցության շարքերից. «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք համագործակցել ենք Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ, սակայն մենք մեր թիմով որոշում ենք կայացրել, որ պետք է քաղաքական առանձին ճանապարհ անցնենք»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը, հավելելով, որ իր թիմակիցների հետ նոր քաղաքական ուժ է ստեղծելու:
Տիգրան Արզաքանցյանն անդրադարձավ նաև Հայաստանի ներկայիս իրականությանը, նշելով որ ընտրություններից հետո փոփոխություն չի տեսնում. «Միայն գործող ու նախկին իշխանությունները վերադարձան խորհրդարան։ Ուստի դա է պատճառը, որ լուրջ ընդդիմության կարիք է զգացվում: Մեր ժողովուրդն իրեն անվտանգ չի զգում, ինչը ամենամեծ խնդիրն է այսօր։ Ընդդիմության աշխատանքը ես չեմ տեսնում, պետք է իրական ընդդիմություն լինի, որ կարողանա գործող իշխանության հետ գործերը տանի առաջ»,- նկատեց Տիգրան Արզաքանցյանը։
Տիգրան Արզաքանցյանը նաև հավելեց, որ երբեք հայրենիքը չի թողնի, անգամ եթե լքել է երկիրը, ապա միայն գործնական նպատակներով։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում